Exclusive. «Ցույց կտամ եղբորս, թե որքան գեղեցիկ աղջիկներ կան Հայաստանում». Քլոե Քարդաշյան

16:03   14 ապրիլի, 2015

NEWS.am STYLE-ն արդեն տեղեկացրել է, որ Հայաստան այցի շրջանակներում ապրիլի 12-ին Քիմ եւ Քլոե Քարդաշյաններն այցելել են Megerian Carpet գործարան, որտեղ նրանց համար ընդունելություն էր կազմակերպվել: Քույրերի համար տարազներ են ցուցադրել, մատուցվել է մեր ազգային կերակրատեսակներից: Նրանց նաեւ տարազ են նվիրել, որը պատրաստվել է Տերյան մշակութային կենտրոնի կողմից: Կենտրոնի տնօրեն Լիլիթ Մելիքյանը, ով ներկա է եղել ընդունելությանը, NEWS.am STYLE-ին պատմել է Քարդաշյան քույրերի համար կենտրոնի կողմից պատրաստված տարազների մասին եւ ներկայացրել երեկոյի այլ մանրամասներ:

Քիմ Քարդաշյանի համար կարված տարազի բաճկոնը

Լիլիթ Մելիքյանն ասաց, որ Քիմը շատ սիրալիր էր բոլորի հետ. «Երբ մտավ հանդերձասրահ` տարազը փորձելու, ձեռքով բարեւեց բոլորին եւ անընդհատ շնորհակալություն էր հայտնում: Շատ մտերմիկ շփվել է մեզ հետ ամբողջ երեկոյի ընթացքում»,-նշեց նա` հավելելով, որ միջոցառման ընթացքում հետաքրքիր դեպքեր են եղել:

«Մեր կազմակերպության աշխատակիցը, ով անգլերենով վարում էր միջոցառումը, նույնպես տարազով էր եւ գեղեցիկ սանրվածք ուներ: Քիմը նկատեց դա, մոտեցավ, ձեռք տվեց նրա վարսերը եւ ասաց` քո վարսերը իսկակա՞ն են, ինչ գեղեցիկ են, իսկ Քլոեն լուսանկարեց նրան` նշելով. «Ցույց կտամ եղբորս, որ տեսնի, թե ինչ գեղեցիկ աղջիկներ կան Հայաստանում»:

Լիլիթը նշեց նաեւ, որ միջոցառման ընթացքում թառ էր նվագում Միքայել Ոսկանյանը, եւ երբ նա մի պահ ակտիվ երաժտություն է նվագել, տարազ ցուցադրող աղջիկները մի անկյունում սկսել են պարել, այդ ժամանակ նրանց է մոտեցել Քարդաշյանի աշխատակազմի անդամներից մեկն ու խնդրել աղջիկներին առջեւում պարել: Քիչ անց նրանց է միացել Քլոե Քարդաշյանն ու սկսել հայկական պար պարել` կրկնօրինակելով աղջիկների շարժումները:


Տերյան մշակութային կենտրոնի տնօրենը հիացած է նաեւ Քարդաշյանների թիկնապահի վերաբերմունքով:

«Դուք պիտի տեսնեիք իր թիկնապահների վերաբերմունքը մեր հանդեպ` բարեհամբույր, վերին աստիճանի մեղմ: Մի հետաքրքիր բան պատմեմ: Մեր թիմի ամենակարեւոր անդմաներից մեկը, որն իմ աջ ձեռքն է, համեստորեն ամբողջ երեկոյի ընթացքում կանգնել էր մի անկյունում, մոտենում էր, երբ խնդրում էինք օգնել, ապա նորից գնում, իր տեղը կանգնում: Եվ թիկնապահը, որը հասկացել էր, որ բոլորս ցանկանում ենք նկարվել Քարդաշյանների հետ, վերջում հրահանգ տվեց, որ բոլորս հավաքվենք եւ առանձնահատուկ կանչեց ստվերում մնացած մեր աշխատակցին, որին նա փաստորեն ֆիքսել էր, որպեսզի նա նույնպես գա եւ լուսանկարվի  մեզ հետ»:


Շուշան Շատիկյան



© NEWS.am STYLE