«Genealogy» խմբի անդամները պատմեցին իրենց արմատների եւ նախնիների մասին (ֆոտո)

14:53   27 ապրիլի, 2015

«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող` «Genealogy» խմբի վեց անդամներն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեցին ոչ միայն մրցույթի, այլ նաեւ իրենց արմատների եւ նախնիների մասին եւ թե ինչպես են նրանք հայտնվել օտար հողում:

Եսայի Ալթունյան (Եվրոպա)

Իմ մեծ մայրը` մայրիկիս մայրը, ջարդերի օրերին փախել է, հայտնվել է անապատում: 1918 թվականին նա կարողացել է գնալ Ֆրանսիա եւ նոր կյանք սկսել:


Թամար Կապրելյան (Ամերիկա)

Իմ ծնողները ծանոթացել են Իրաքում, այնուհետ` տեղափոխվել Լիբանան, իսկ երբ սկսվել է քաղաքացիական պատերազմը` գնացել են Մանչեսթր:  Հայրս կիսով չափ հայ է:

 

Վահե Թիլբյան (Աֆրիկա)

Մայրիկիս մեծ մայրը ծնվել է Եթովպիայում: Նրա նախնիները Եթովպիա են գաղթել Սեբաստիայից, իսկ հայրիկիս կողմը` Մարաշից:


Ստեֆանի Թոփալյան (Ասիա)

Պապիկս ծնվել է Լիբանանում եւ տեղափոխվել ԱՄՆ, հայրս այնտեղ է ծնվել: Հայրս բանակում ծառայելու ընթացքում ուղեւորվել է Ճապոնիա եւ այնտեղ ծանոթացել մայրիկիս հետ: Ես ծնվել եմ ԱՄՆ-ում, սակայն հետագայում որոշել եմ տեղափոխվել Ճապոնիա:

Ինգա Արշակյան (Հայաստան)

Իմ հայրական կողմը մինչ 1915 թվականի ջարդերը կարողացել է փախչել Մուշից: Նրանք հաստատվել են Արագածոտնի մարզում, այնուհետ տեղափոխվել Երեւան:

Մերի- Ջին Օ' Դոհերթի Վասմաթզյան  (Ավստրալիա)

Իմ նախնիներն Իզմիրից են: Պապիկս 1922 թվականին նավով գնացել է Հունաստան: Ծնողներս այնտեղ են հանդիպել, այնուհետ` տեղափոխվել Ավստրալիա:

Տեքստը` Շուշան Շատիկյանի

Լուսանկարները` Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE