Երբ ստացա «Եվրատեսիլ-2015»-ին մասնակցելու հրավերը, չեմ կարող նկարագրել իմ հուզմունքն ու ոգեւորությունը: Կրկին այդ զգացողություններն ապրելը ինձ համար մեծ երջանկություն է. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող` «Genealogy» խմբի անդամ Ինգա Արշակյանը: Նրա խոսքով` իրենք շատ մեծ աշխատանք են տանում, որպեսզի հաղթանակով վերադառնան մրցույթից: Երգչուհին նշեց, որ միակ խոչընդոտը, որին հանդիպել են «Genealogy»-ի անդամները, եղել է միմյանց չճանաչելն ու միասին բեմում երգած չլինելը, սակայն կարողացել են հաղթահարել դա` փորձերի ու նրա շնորհիվ, որ մտերմացել են այնքան, որ հասկանում են միմյանց կես բառից եւ հայացքից:

Ասուլիսին ներկա խմբի մյուս անդամները նույնպես կիսվեցին իրենց տպավորություններով եւ ներկայացրեցին, թե ինչ են զգացել, երբ Հանրային հեռուստաալիքից ստացել են մրցույթին մասնակցելու առաջարկը:
Եսայի Ալթունյան (Եվրոպա)
Ֆրանսիայում ինձ քանի անգամ առաջարկել են մասնակցել «Եվրատեսիլ»-ին, սակայն միշտ մերժել եմ, բայց երբ առաջարկ ստացա Հայաստանից, միանգամից ասացի` այո:
Վահե Թիլբյան (Աֆրիկա)
Երբ նամակ ստացա Գոհար Գասպարյանից, մի քանի օր չէի պատասխանում, կարծում էի` սփամ է, սակայն հետո ուշադիր կարդալով, որոշեցի պատասխանել: Անցան օրեր, ես նամակ չստացա, կարծեցի, թե գուցե ուրիշ մեկին են գտել, սակայն երբ հաստատվեց իմ մասնակցությունը, հուզմունքից ձեռքերս դողում էին:
Մերի- Ջին Օ' Դոհերթի Վասմաթզյան (Ավստրալիա)
Երբ ստացա մրցույթի հրավերով նամակը, շատ ոգեւորվեցի, կարծեցի, թե օպերային մրցույթ է, սակայն հետագայում էլ իմանալով, որ խոսքը «Եվրատեսիլ»-ի մասին է, շատ ուրախացա, քանի որ միշտ երազել եմ լինել Հայաստանում եւ Հայաստանը ներկայացնել միջազգային մրցույթում:
Մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանն էլ պատմեց, թե ինչպես են գտել 5 մայրցամաքների հայ ներկայացուցիչներին: Գոհարը նշեց, որ գործել են երկու տարբերակով` դիմել են ծանոթներին, ընկերներին եւ համացանցի օգնությանը:

«Եսայիին, օրինակ, գիտեինք, քանի որ նա մի քանի տարի առաջ եկել էր Հայաստան, գործունեություն էր ծավելել այստեղ, Թամար Կապրելյանին ճանաչել եմ համացանցի օգնությամբ, Վահեին եւ Ստեֆանիին նույնպես գտել եմ Google-ում որոնումներ անելով, իսկ Մերի Ջիին առաջարկել է Արաքս Մանսուրյանը, ում սանը եւ նա եղել է: Ինգա Արշակյանին ընտրել ենք ամենավերջում: Ինչու հենց նա, որովհետեւ նա ճանաչված է եւ սիրված սփյուռքում իր հայկականության շնորհիվ: Կարծես նա Հայաստանի սիմվոլը լինի», -նշեց Գոհար Գասպարյանը:

«Եվրատեսիլ» մրցույթի կանոնակարգի համաձայն` բեմում արգելվում է վեցից ավելի մասնակից ունենալ: Անդրադառնալով այս խնդրին` Գոհար Գասպարյանը նշեց, որ կարեւորը տվյալ դեպքում լավ ելույթ ունենալն է: «Անշուշտ, լինելու է նաեւ բեմադրություն, սակայն ոչ մասնակիցների հետ: Նրանք պետք է կենտրոնանան իրենց կատարման վրա, քանի որ երգը բարդ է, սակայն լինելու է հայկական շնչով եւ տարրերով թվային բեմադրություն»,-ասաց նա:
Եվրոպա մայրցամաքի ներկայացուցիչ Եսայի Ալթունյանն էլ իր խոսքում նշեց, որ բեմում չեն լինելու վեց հոգով, այլ 10 միլիոնով, քանի որ ամբողջ հայ ժողովուրդն է լինելու բեմում այդ օրը:
Հիշեցնենք, որ այս տարի «Եվրատեսիլ» մրցույթն անցկացվում է Վիեննայում` մայիսի 19-ին, 21-ին եւ 23-ին: «Genealogy»-ին ելույթ է ունենալու առաջին կիսաեզրափակչում` մայիսի 19-ին, 2-րդ համարի ներքո:
Տեքստը` Շուշան Շատիկյանի
Լուսանկարները` Արսեն Սարգսյանի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:30, 16 հոկտեմբերի

09:00, 16 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 15 հոկտեմբերի
Ռասել Բրենդ. «Անողոք սեռական գիշատիչը», որը ցանկանում էր քնել 5000 կանանց հետ22:46, 15 հոկտեմբերի
Դերասան Սամվել Թադևոսյանը կպարգևատրվի «Ոսկե գլոբուս»-ի կողմից22:17, 15 հոկտեմբերի
Ադամանդներ, գունավոր քարեր և ոսկի. Patek Philippe-ը վերաիմաստավորում է կանացի դասականը21:24, 15 հոկտեմբերի
Gucci-ն և Louis Vuitton-ը չափն անցել են. գնորդներն ընտրում են Zara և Uniqlo խանութները20:30, 15 հոկտեմբերի
Հավակնության և առևտրի խաչմերուկում. Հայացք՝ 2026 թվականի Երևանի նորաձևության շաբաթին19:19, 15 հոկտեմբերի
Ֆուտբոլային մարզիչը, որը փորձում էր չնայել լրագրողի կրծքին, ինտերնետային աստղ է դարձել16:23, 15 հոկտեմբերի
«Նրանք դևեր են, որոնք հրեշտակ են ձևանում». ՆԱՍԱ-ի նախկին տիեզերագնացը պնդել է, որ ԱԹՕ-ները փորձում են մարդկությանը շեղել ճշմարտությունից15:16, 15 հոկտեմբերի
«Նա լավագույն ղեկավարն է». Սպիտակ տան նախկին մամուլի քարտուղարը անսպասելիորեն գովաբանել է Թրամփին14:42, 15 հոկտեմբերի
Ջենիֆեր Էնիսթոնին մեղադրել են նվաստացուցիչ արարքի մեջ․ ռեժիսորի պնդմամբ՝ դերասանուհին իրեն փայլուն քարերով զարդարված ստրապոն է նվիրել14:21, 15 հոկտեմբերի
Գիշերային «էրեկցիաներ» կանանց մոտ. միլիոնատեր Բրայան Ջոնսոնի ընկերուհին 15,700 դոլարանոց «տեխնոտամպոն» է օգտագործում