Անդրեյ Մալախով vs Օթար Կուշանիշվիլի. լրագրողները վիճել են Ժաննա Ֆրիսկեի պատճառով

17:05   22 հունիսի, 2015

Ռուս հայտնի երգչուհի Ժաննա Ֆրիսկեի մահը մեծ իրարանցում է առաջացրել ռուսական շոու-բիզնեսում։ Արդեն շատերը քննադատել են Ֆրիսկեի հորը, որը մասնակցում է տարբեր հաղորդումների եւ պատմում Ժաննայի կյանքի վերջին օրերի մասին։ Իսկ այժմ այս թեմայի շուրջ վիճաբանել են Անդրեյ Մալախովը եւ Օթար Կուշանիշվիլին։

Պարզվում է, Կուշանիշվիլին պետք է ներկա լիներ Մալախովի «Пусть говорят»-ի՝ Ժաննա Ֆրիսկեին նվիրված հաղորդմանը, սակայն նա այդպես էլ չի եկել եւ մասնակցել է մրցակից հեռուստաալիքի ծրագրերից մեկին։

Մալախովը բաց նամակ է գրել, որում քննադատել է Կուշանիշվիլին իր «մերկանտելիստական» քայլի համար։ Ըստ Մալախովի՝ Օթարը մեծ հոնորարի դիմաց որոշել է մասնակցել մյուս ծրագրին եւ ՍՄՍ հաղորդագրության միջոցով տեղեկացրել է Մալախովին, որ չի կարող ներկա լինել իր հաղորդմանը։

Սակայն Կուշանիշվիլին հերքել է հոնորարի մասին լուրերը եւ նշել.

«Գիտեք, թե ինչու չեմ գնացել «Առաջին ալիք»։ Երբ մահացավ եղբայրս ինձ միայն  «Россия»-ն օգնեց, իսկ Մալախովն ու իր ստեղծագործական խումբը ձեւացրեց, թե ոչինչ չի եղել։ Նա դժվարին պահին երես թեքեց ինձանից։ Ես ոչ մի գումար չեմ վերցնում եթեր դուրս գալու համար»,- Կուշանիշվիլիի խոսքերը մեջբերել է Super-ը։



© NEWS.am STYLE