Անցյալ շաբաթ Մոսկվայում գլխուղեղի քաղցկեղի պատճառով մահացել է հայտնի երգչուհի Ժաննա Ֆրիսկեն։
Օրեր առաջ հիվանդանոցում հայտնված դերասան Ստանիսլավ Սադալսկին քննադատել է Ժաննա Ֆրիսկեի հորը, որը ամեն օր ելույթ է ունենում տարբեր հեռուստաալիքներով։
«Երեկ քունս չէր տանում, միացրեցի հիվանդասենյակի հեռուստացույցը։ Դիտելու ոչինչ չկար։ Բոլոր հեռուստաալիքներով Ֆրիսկեի հայրն էր, որը դուստր է կորցրել եւ մեծ վիշտ է ապրում։ Նա մի հաղորդումից մյուսն է գնում՝ չնայած Ժաննայի մահից դեռ մեկ շաբաթ էլ չի անցել»,- ասել է Սադալսկին։
«Հարազատները թվարկեցին Ժաննայի մարդկային դրական հատկանիշները՝ բարի էր, սիրում էր բոլորին, համեստ էր։ Նշեցին ամեն ինչ, բացի իր ստեղծագործական ձեռքբերումներից, որովհետեւ թվարկելու ոչինչ չկա։ Նրա հայրը ցանկանում է, որ Ֆրիսկեին ժողովրդական արտիստի կոչում տան, որպեսզի նրան ոչ մեկը չմոռանա։ Սակայն առանց կոչման էլ նրան հաստատ կհիշեն», նշել է Ստանիսլավը։
Ըստ Ստանիսլավի՝ այս պատմության մեջ բոլորից արժանապատիվ վարքագիծ դրսեւորեց Դմիտրի Շեպելեւը՝ Ֆրիսկեի ամուսինը, որը խուսափում է լրագրողներից եւ չի մասնակցում ոչ մի հաղորդման։
«Հարգում եմ Դիմային, որն իրեն իսկական տղամարդու նման դրսեւորեց։ Հենց նրան էլ ես ցավակցում եմ»,- հավելել է դերասանը։
Աղբյուրը՝ KP.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:14, 12 սեպտեմբերի
Սկանդալ Թաիլանդում. բուդդայական վանականին տեսանկարահանել են սեքսով զբաղվելիս. նա մեղադրվում է 2.6 միլիոն դոլար յուրացնելու մեջ13:05, 12 սեպտեմբերի
Եվա Լոնգորիան ցնցել է իր համարձակ տեսքով՝ կաշվե կորսետ, ռետինե լեգինսներ և 90-ականների ոճի ծավալուն կեղծամ12:21, 12 սեպտեմբերի
1 միլիոն դոլարը՝ ականջին. Քայլի Ջենները ցուցադրել է դեղին ադամանդների մի ամբողջ շարան11:43, 12 սեպտեմբերի
Բեն Շիրինյանի «Տնային տնտեսուհին» լիամետրաժ ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում11:19, 12 սեպտեմբերի
Լեդի Գագան առաջին անգամ մայր է դարձել. երգչուհուն նկատել են նորածին երեխայի հետ10:30, 12 սեպտեմբերի
Ջեքի Քենեդիի՝ 380,000 դոլար արժողությամբ «անիծյալ» ժամացույցը. Ինչպես է Քիմ Քարդաշյանը ձեռք բերել լեգենդար Cartier-ը09:00, 12 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:02, 11 սեպտեմբերի
Հազարավոր ուխտավորներ հավաքվեցին տան առաջ «Մարիամ Աստվածածնի դեմքը» տեսնելու. տանտերը չդիմացավ և քանդեց խոհանոցը22:31, 11 սեպտեմբերի
Կարմիր գորգի գաղտնի կանոնները. ում է ամեն ինչ թույլատրվում, և ում վայրկյանների ընթացքում դուրս կշպրտեն21:15, 11 սեպտեմբերի
200,000 դոլար երկրորդ կյանքի հնարավորության համար. Ավստրալիայում մահացածներին սառեցնում են՝ հարյուրավոր տարիներ անց վերակենդանանալու հույսով20:17, 11 սեպտեմբերի
Բեռնար Արնոն դուրս է մնացել աշխարհի 10 ամենահարուստ մարդկանց ցանկից. LVMH-ի գործադիր տնօրենի կարողությունը նվազել է 65 միլիարդ դոլարով19:26, 11 սեպտեմբերի
Ռալֆ Լորենը կենտրոնանում է սեքսուալության և շքեղության վրա. ինչպիսի՞ն կլինի կանանց զգեստապահարանը 2027 թվականի գարնանը