Բեն Աֆլեքը նոր Lexus է նվիրել Քրիստին Ուզունյանին

13:08   14 օգոստոսի, 2015

Այո, Քրիստին Ուզունյանին հաջողվեց խարխլել հոլիվուդյան ամենագեղեցիկ զույգերից մեկի՝ Բեն Աֆլեքի եւ Ջենիֆեր Գարների հարաբերությունները։ 

Մինչ բոլորը խոսում են Աֆլեքի եւ նրա երեխաների դայակ 28-ամյա Քրիստին Ուզունյանի սիրավեպի մասին, Ուզունյանը սկսել է նոր Lexus վարել։

TMZ-ի փոխանցմամբ՝ 43000 դոլար արժողությամբ մեքենան նրան նվիրել է հենց Աֆլեքը։ Պապարացիները փորձել են սպասել Քրիստինի տան դիմաց եւ որոշ մանրամասներ պարզել նրանից, սակայն աղջիկը ոստիկանություն է կանչել, ինչից հետո դուրս է եկել տանից եւ հեռացել իր նոր մեքենայով։

Աֆլեքը հերքել է այս տեղեկատվությունը, իսկ նրան մոտ կանգնած աղբյուրը Daily Mail-ին հայտնել է, որ «Քրիստինը իր նոր մեքենայի գումարը վաստակել է մի քանի պարբերականներին որոշ լուսանկարներ վաճառելու արդյունքում»։ Այո, իհարկե...

 Քրիստինը դեռ ոչ մի մեկնաբանություն չի տվել...

Իսկ Աֆլեքը հայտարարել է, որ տեւական ժամանակ է նա չի շփվում Քրիստինի հետ։

Լուսանկարները՝ Splash, X17Online



© NEWS.am STYLE