Հոլիվուդյան աստղ Բեն Աֆլեքի անձնական կյանքը շարունակում է մնալ թիվ 1 քննարկման թեմա։ Ինչպես հայտնի է, նա սիրավեպ է սկսել իր երեխաների դայակ 28-ամյա Քրիստին Ուզունյանի հետ։ Բենին եւ Քրիստինին միասին «բռնացրել են» Քալիֆորնիայի Bel-Air շքեղ հյուրանոցում, որտեղ զույգը միասին է ապրում, եւ Բենը հոգում է Քրիստինի բոլոր ծախսերը։
Այժմ նոր մանրամասներ են հայտնի դարձել զույգի սիրավեպի մասին։ Ի դեպ, երեկ Քիմ Քարդաշյանի մերկ լուսանկարից բացի, ամբողջ Համացանցում տարածվել էր նաեւ հենց այս հայուհու՝ Ուզունյանի նոր լուսանկարը։

Page Six պարբերականը հրապարակել է Քրիստինի դեռեւս հունիսին արված մի լուսանկար, որում աղջիկը կրում է չորս մատանի։ Մատանիները պատկանում են ամերիկյան հայտնի ֆուտբոլիստ Թոմ Բրեդլիին։
Պարզվում է, որ հունիսին Թոմը, Բենը եւ Քրիստինը մասնավոր չվերթով մեկնել են Լաս Վեգաս, իսկ Աֆլեքի կինը՝ Ջենիֆեր Գարները, երեխաների հետ մնացել է տանը։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Բենը պոկերի բարեգործական մրցաշար է անցկացրել Վեգասում։

«Ինքնաթիռում եղել են բազմաթիվ մարդիկ՝ Բենի աշխատակազմից։ Նրանց է միացել նաեւ Թոմը, եւ բոլորը սկսել են լուսանկարվել Թոմի մատանիներով։ Վեգասում Քրիստինը օգնել է Աֆլեքին կազմակեպչական հարցերում»,- հայտնել է դերասանին մոտ կանգնած աղբյուրը։
Կարծում ենք, որ այս ամենը իրականությանը չհամապատասխանող տեղեկություն է, քանի որ այդ ո՞ր օրվանից են դայակները սկսել զբաղվել մրցաշարերի կազմակեպչական հարցերով։
Աղբյուրը՝ People
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:36, 16 հոկտեմբերի
Սպա կենտրոններ, ժայռամագլցման պատեր և ձիու համար տեղ. ինչո՞վ են ապահովում բունկերները աշխարհի վերջի դեպքում18:31, 16 հոկտեմբերի
Գալուստյանի նախկին կինը խոստովանել է, թե ինչու չի հրաժարվել նրա ազգանունից ամուսնալուծությունից հետո18:00, 16 հոկտեմբերի
Պլասիդո Դոմինգոն ներկայացրել է կադրեր՝ Երևանում կայանալիք համերգի փորձից17:15, 16 հոկտեմբերի
Հարրի Փոթերի առաջին հրատարակությունը աճուրդում վաճառվել է 400,000 դոլարով16:22, 16 հոկտեմբերի
Ծախսեց ամբողջ աշխատավարձն ու 2000 կիլոմետր անցավ երազանքներիս կնոջ համար, որը, պարզվեց, արհեստական բանականությամբ էր ստեղծված15:04, 16 հոկտեմբերի
«Ընթրիք հիմարի հետ»․ ներկայացում, որը ձեզ կստիպի մտածել՝ արդյոք արժե՞ ընդունել չորեքշաբթի օրերի ընթրիքի հրավերները14:33, 16 հոկտեմբերի
Կառլ III թագավորը դարձել է Burberry-ի դիզայներ. նոր հավաքածուն ոգեշնչված է նրա ջրանկարներից13:05, 16 հոկտեմբերի
Գոյ թատրոնի վերադարձը «Խելագարը» ներկայացմամբ12:32, 16 հոկտեմբերի
«Այս ագահ սրիկաները պարտվելու են». Իթան Հոուքը քննադատում է Հոլիվուդի ագահ հայտնիներին և կանխատեսում ապստամբություն էլիտայի դեմ11:30, 16 հոկտեմբերի
Հայկական TERESS բրենդը ներկայացրեց իր աշուն-ձմեռ 26-27 հավաքածուն՝ հյուրերին հրավիրելով ինքնատիպ «դեգուստացիայի» (VIDEO)10:30, 16 հոկտեմբերի

09:00, 16 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ