10:02 17 օգոստոսի, 2015Հոլիվուդյան աստղ Բեն Աֆլեքի անձնական կյանքը շարունակում է մնալ թիվ 1 քննարկման թեման արեւմտյան ԶԼՄ-ներում։
Օգոստոսի 15-ին Աֆլեքը ծննդյան 43-րդ տարեդարձը տոնել է իր երեք երեխաների՝ Վայոլեթի, Սերաֆիմի եւ Սամուիլի, ինչպես նաեւ կնոջ՝ Ջենիֆեր Գարների հետ՝ չնայած ամուսինների բաժանման մասին տարածված լուրերի։

Ծննդյան երեկոյին ներկա է եղել նաեւ Աֆլեքի մայրը՝ Քրիստինան։
«Նրանք հասկանում են, որ հանուն իրենց երեխաների պետք է հասուն եւ խելամիտ լինեն»,- հայտարարել է զույգին մոտ կանգնած աղբյուրը։

Եվ մինչ Աֆլեքը եւ նրա երեխաների դայակ Քրիստինը ոչ մի պաշտոնական հայտարարություն չեն անում իրենց սիրավեպի մասին, ԶԼՄ-ներում լուրեր են տարածվել, որ Աֆլեքը 28-ամյա Քրիստինի համար շքեղ սենյակ է վարձել Բել Էյր հյուրանոցում, ինչպես նաեւ նոր Lexus ավտոմեքենա նվիրել նրան։

Աղբյուրը՝ US Weekly