Աշխարհում ճանաչված հայերի TOP տասնյակ

16:14   9 հոկտեմբերի, 2015

Մեր փոքրիկ պետության համար պատիվ է ունենալ ամբողջ աշխարհով մեկ ճանաչված հայրենակիցներ: Նրանց միջոցով տարբեր խոշոր պետությունների ներկայացուցիչները, քիչ թե շատ, սկսում են ճանաչել Հայաստանն ու հայերին:

NEWS.am STYLE-ը ներկայացնում է հայկական արմատներ ունեցող 10 հայտնիների, որոնք ճանաչված են ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում:

Շառլ Ազնավուր

Շառլ Ազնավուրը, թերևս, այն հայն է, որի միջոցով աշխարհը մեկ անգամ չէ, որ լսում է Հայաստան անունը: Ֆրանսահայ հայտնի շանսոնյեն ելույթներով հանդես է գալիս ոչ միայն համաշխարհային բեմերում, այլև պարբերաբար այցելություններ և համերգներ է ունենում Հայաստանում: 91-ամյա  երգիչը կրկին Հայաստանում է: Նա ժամանել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական 31-րդ համաժողովի շրջանակում՝ Ֆրանսիայի պատվիրակության հետ:

Շեր

Շերլին Սարգսյանը հայկական արմատներ ժառանգել է հոր կողմից: Մայրը բնիկ ամերիկուհի էր: Համաշխարհային ճանաչում ունեցող երգչուհին և դերասանուհին այն հազվագյուտ աստղերից է, որոնք հիշում են իրենց արմատները: 1993 թ-ին Շերը ժամանեց Հայաստան` իր հետ բերելով 2,5 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն՝ դեղորայք, բժշկական սարքեր և սնունդ։ Երգչուհին նաև այցելեց մանկատներ և մանկական հիվանդանոցներ:

Քարդաշյաններ

 

Հայտնի ընտանիքի անդամներին կարելի է ներկայացնել մեկ գրառման ներքո: Քարդաշյան-Ջեններ ընտանիքի յուրաքանչյուր անդամ էլ ճանաչված է ամբողջ աշխարհում: «Keeping Up With The Kardashians» շոուի շնորհիվ աշխարհն իմացավ Քիմին, Քլոեին, Քորթնիին, Ռոբին, իսկ ավելի ուշ ընտանիքի մայրը` Քրիս Ջենները, իր ստեղծած շոու բերեց նաև կրտսեր դուստրերին` Քայլիին և Քենդալին: Քարդաշյան քույրերը չեն դադարում աշխարհի մասշտաբով խոսել Հայոց ցեղասպանության մասին, իսկ Հայաստան կատարած այցից հետո ողջ աշխարհի ուշադրությունը գամեցին մեր երկրի վրա:

Ատոմ Էգոյան

Կանդահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանը Հոլիվուդին և աշխարհին նվիրել է մի շարք որակյալ ֆիլմեր` «Բաց տուն», «Քլոե», «Երկրպագություն» և այլն: Հայ ժողովրդի համար, իսկական, նվեր էր Հայոց ցեղասպանության մասին պատմող «Արարատ» ֆիլմը, որտեղ հանդես է եկել Շառլ Ազնավուրը:

Պատրիկ Ֆիորի

 

Ֆրանսահայ հայտնի երգիչը ևս միշտ խոսում  է իր  հայկական արմատների մասին: Պատրիկը ելույթներով հանդես է եկել Հայաստանում, իսկ վերջերս «Ֆրանսիական օրեր Արցախում» միջոցառումների շրջանակներում, Ֆիորին այցելեց Արցախ, որտեղ ոչ միայն հանդես եկավ ելույթով, այլև «Խաղաղության ծառուղում» տնկեց արծաթափայլ եղևնի:

Դիտա ֆոն Տիզ

 

Պարուհի, երգչուհի, ֆոտոմոդել և դերասանուհի Դիտա ֆոն Տիզը ևս ունի հայկական արմատներ: Բուրլեսկի թագուհին NEWS.am STYLE-ին տված բացառաիկ հարցազրույցում նշել էր. «Այո, տատիկս հայուհի էր, ավելի ճիշտ նրա հայրը հայ է եղել, իսկ տատիկիս որդեգրել են»:

Մարկո Խան

 

«Կարիբյան ծովի ծովահենները», «Երկաթե մարդը», «Ճամբար X-Ray», «10 000 տարի մ.թ.ա» և մի շարք այլ հոլիվուդյան ֆիլմերից հայտնի դերասան Մարկո Խանը հիմնականում մարմնավորում է «վատ տղաների»: NEWS.am STYLE-ի հետ բացառիկ զրույցի ընթացքում Մարկոն նշել էր, որ նախքան ֆիլմերում նկարահանվելն ունեցել է ռեստորանային բիզնես: Դերասանը նաև տեղեկացրել էր, որ դեռևս չի եղել Հայաստանում, բայց երազում է գալ այստեղ և ստեղծել փոքրիկ Հոլիվուդ:

Րաֆֆի Բարսումյան

Երիտասարդ, բայց տաղանդավոր դերասան Րաֆֆի Բարսումյանին բացահայտեցինք ամերիկյան հանրահայտ «Վամպիրի օրագրերը» հեռուստասերիալից: Դերասանի հետ ունեցած բացառիկ հարցազրույցի ընթացքում պարզեցինք, որ նրա ծնողները Բեյրութից էին, սակայն երկրում սկսված քաղաքացիական պատերազմի պատճառով Բարսումյանները տեղափոխվել են ԱՄՆ: Րաֆֆին, հիմնականում, նկարահանվում է ներկայացումներում: Մեզ հետ զրույցում դերասանը նշել էր, որ նպատակ ունի շարունակել իր ուղին հեռուստատեսությունում:

Մայքլ Գուրջյան

«Ես կիսով չափ հայ եմ, հայրս հայ էր: Նրա ծնողները ժամանակի ընթացքում տեղափոխվել են Միացյալ Նահանգներ»,- NEWS.am STYLE-ի հետ բացառիկ զրույցի ընթացքում ասել էր դերասանը: Մայքլը նկարահանվել է այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են Քրիստիան Բեյլը («Նորություններ վաճառողները» 1992թ.), Ռոբերթ Դաունի կրտսերը («Չափլին» 1992թ.), Մել Գիբսոնը («Միշտ երիտասարդ» 1992թ.) և Մորգան Ֆրիմանը («Հորդառատ անձրեւ» 1998թ): Նա նաև հանդիսանում է «Illusion» («Պատրանք» 2004թ) ֆիլմի ռեժիսորը, որտեղ նկարահանվել է լեգենդենդար դերասան Քըրք Դուգլասի հետ:

Մաուրիսիո Օչման

Հայկական ծագում ունեցող մեքսիկացի դերասան Մաուրիսիո Օչմանին ճանաչում ենք մեքսիկական` «Կլոն», «Վիկտորիա», «Մարինա» և այլ  հեռուստասերիալներից: Մաուրիսիոյի մայրը հրեա է, իսկ հայրը հայազգի նկարիչ և բիզնեսմեն է: Ասում են` նոյեմբերին  դերասանը պատրասվում է գալ Հայաստան և գնել «ArmenFilm» կինոընկերությունը: 

Սյունե Առաքելյան

 

 



© NEWS.am STYLE