Մայիսին ավարտին մոտեցավ ամերիկյան «Վամպիրի օրագրերը» (The Vampire Diaries) հանրաճանաչ հեռուստասերիալի 5-րդ եթերաշրջանը: Աշխարհը գրաված հեռուստասերիալի այդ եթերաշրջանի 17-րդ էպիզոդից սկսած գլխավոր հերոսների` Էլենայի (Նինա Դոբրև), Ստեֆանի (Փոլ Ուեսլի) և Դեյմոնի (Իեն Սոմերհոլդեր) ճանապարհին հայտնվում է նոր չարագործ` թափառական կախարդ Մարկոսը, ում մարմնավորում է մեր հայրենակից Րաֆֆի Բարսումյանը: Այս փաստը, իհարկե, չէր կարող մեզ անտարբեր թողնել: Այսպիսով, փորձեցինք կապ հաստատել Րաֆֆիի հետ, որը սիրով համաձայնվեց մեզ հետ զրուցել իր հայկական ծագման, ԱՄՆ-ում հաստատվելու, «Վամպիրի օրագրերը» հեռուստասերիալում հայտնվելու և այլ թեմաների շուրջ:
-Րաֆֆի´, մի փոքր կպատմե՞ք Ձեր մասին: Ինչպե՞ս ստացվեց, որ տեղափոխվեցիք Միացյալ Նահանգներ:
- Իմ ծնողները ծնվել և մեծացել են Բեյրութի հայկական համայնքում: Ես ևս անյտեղ եմ ծնվել: Բեյրութում ծագած հակամարտությունների պատճառով հայրիկիս կողմի բարեկամներից շատերը տարիների ընթացքում սկսեցին արտագաղթել Միացյալ Նահանգներ: Երբ երկրում խորացավ քաղաքացիական պատերազմը, իմ ծնողները որոշեցին, որ մենք ևս պետք է տեղափոխվենք այնտեղ և մեկնեցինք Լոս Անջելես: Այն ժամանակ ես 1 տարեկան էի: Այսպիսով, մեծացել եմ Կալիֆորնիայում: Սակայն ծնողներս միշտ էլ ուշադիր են եղել, որպեսզի մենք պահպանենք մեր հայկական արմատներն ու մշակույթը: Տանը միայն հայերեն էինք խոսում, շրջապատում էլ գերակշռում էին հայերը: Այնպես որ` ես սահուն տիրապետում եմ արևմտյան հայերենին:
- Երբևէ եղե՞լ եք Հայաստանում:
- Ինձ ընդամենը մեկ անգամ է բախտ վիճակվել լինել Հայաստանում: 2005 թ-ին ընտանիքով այցելեցինք Հայաստան: Երևանում հանդիպեցինք մեր ընկերներին, իսկ հետո շրջագայեցինք երկրով մեկ: Օգտագործել ենք յուրաքանչյուր հնարավորություն, որպեսզի տեսնենք մեր հին եկեղեցիներն ու պատմական վայրերը:
-Իսկ ունե՞ք որևէ նախընտրած հայկական ուտեստ:
- Ես դրանք բոլորն էլ սիրում եմ, բայց ինձ համար ոչինչ չի համեմատվի հայկական քուֆթայի հետ:
- Որտե՞ղ և ինչպե՞ս սկսեցիք զբաղվել դերասանական կարիերայով:
- Շատ վաղ տարիքից եմ հետաքրքրված եղել դերասանական արվեստով: Ավագ դպրոցում, վերջապես, հնարավորություն ունեցա հաճախելու թատերական դասընթացների` դպրոցում և դրանից դուրս: Հենց այդ տարիքից սկսեցի մասնակցել Լոս Անջելեսի լսումներից շատերին: Դպրոցից հետո ընդունվեցի Կառնեգի Մելոն համալսարան, որն իմ առջև դռներ բացեց դեպի մեծ բեմ: Այդ ամենն ինձ համար նոր էր և հետաքրքիր:Այնուհետև ուսումս շարունակեցի Փարիզում: Բացի պարապմունքներից, վերջին տասը տարիների ընթացքում ակտիվ բեմական կյանք եմ վարում. հանդես եմ գալիս ԱՄՆ-ի տարբեր դասական թատրոնների բեմերում:
Ինձ, սակայն, միշտ էլ հետաքրքրել է կինոն և հեռուստատեսությունը: Այսպիսով, հիմա ամեն ինչ անում եմ նորանոր նախագծեր նվաճելու համար:
- Կա՞ն հայ կամ արտասահմանցի դերասաններ, ում աշխատանքը սիրում և գնահատում եք:
- Այնքան մեծ ցուցակ կլինի, եթե թվարկեմ նրանց անունները: Շատ դերասաններ կան, որոնցից դեռ շատ բան ունեմ սովորելու:
- Րաֆֆի´, հետաքրքիր է` ինչպե՞ս հայտնվեցիք «Վամպիրի օրագրերը» հանրաճանաչ հեռուստասերիալում:
- Բախտավոր եմ ինձ համարում, քանի որ մասնակցեցի լսումներին և ինձ ընտրեցին Մարկոսի դերի համար:
- Իսկ մինչ այդ հետաքրքրվա՞ծ էիք այդ հեռուստասերիալով:
- Մինչ այդ չէի հետևում այդ հեռուստաշոուին, սակայն, իհարկե, լսել էի դրա մասին:
- Ֆիլմի դերասանական կազմի հետ արդեն հասցրե՞լ եք մտերմանալ:
- Այդ ֆիլմում նկարահանվող դերասաններից յուրաքանչյուրն այնքան ջերմ և բարեհամբույր է: Իմ տեսարաններից շատերում նկարահանվել եմ Մարգարիթ Մակինթայերի (ֆիլմում` շերիֆ Ֆորբս), Իեն Սոմերհոլդերի (ֆիլմում` Դեյմոն) և Մայքլ Տրեվինոյի (ֆիլմում` Թեյլոր Լոուքվուդ) հետ: Այսպիսով, ժամանակիս մեծ մասը հենց նրանց հետ եմ անցկացրել: Նրանք շատ մեծահոգի և զվարճալի մարդիկ են:
- Ֆիլմում Դուք մարմնավորում եք չարագործ Մարկոսին: Արդյոք հե՞շտ էր լինել այդպիսին:
- Նկարահանման ընթացքում պարզեցի, որ Մարկոսը չափազանց հետաքրքիր կերպար է: Սցենարիստները ջանք չէին խնայում նրա անսահման ուժը ցուցադրելու համար: Հետաքրքիր էր հետևել այդ ընթացքին: Դա ֆիլմում նկարահանվելու լավագույն կողմն էր ինձ համար` մարմնավորել մի կերպարի, ով չափազանց քիչ ջանք է գործադրում, բայց դառնում է ահռելի փորձանքների պատճառ:
-Որքանո՞վ է Րաֆֆին նման Մարկոսին:
-Մարկոսի պես ես ևս ունեմ 188 սմ հասակ և եթե ցանկանամ, կարող եմ պահել մորուք (ծիծաղում է):
-«Վամպիրի օրագրերը» ֆիլմի անձնակազմն արդեն հայտարարել է, որ առջևում սպասվում է հեռուստասերիալի 6-րդ եթերաշրջանը: Հնարավո՞ր է տեսնենք Մարկոսին ֆիլմի նոր եթերաշրջանում:
-Դա կախված է միայն սցենարիստներից և, իհարկե, նաև ֆիլմի երկրպագուներից:
-Ի դեպ, ֆիլմի երկրպագուները շատ ակտիվ են: Նրանք սիրում են տարբեր ֆորումներում քննարկել իրենց սիրելի հերոսներին: Դուք ի՞նչ կարծիքներ եք ստանում Ձեր մարմնավորած կերպարի մասին:
- «Վամպիրի օրագրերը» ֆիլմի երկրպագուներն, իրոք, եզակի են: Մինչ ֆիլմում նկարահանվելը չէի պատկերացնում այդպիսի նվիրվածություն: Նման սիրված նախագծում հայտնվելուց հետո, ցանկանում ես անել հնարավորինը, որպեսզի չհիասթափեցնես նրանցից և ոչ մեկին: Այս ընթացքում շատ բարի խոսքեր եմ լսել, այնքան շատ նամակներ եմ ստանում:
- Վերջին շրջանում «Վամպիրի օրագրերը» դարձել է հայ ֆիլմասերների ամենասիրելի ամերիկյան հեռուստասերիալներից մեկը: Հնարավո՞ր է` մի օր այստեղ հանդիպում ունենաք ֆիլմի երկրպագուների հետ:
- Անհամբերությամբ սպասում եմ, թե երբ եմ մի օր կրկին այցելելու Հայաստան: Այնքան ուրախ եմ, որ այս հեռուստասերիալի շնորհիվ այդտեղ ևս շատերն իմ աշխատանքը գնահատելու հնարավորություն ունեցան: Այդ ամենը շատ հաճելի է:
- Մարկոսը դարձել է հեռուստասերիալի ամենասիրելի տղամարդ կերպարներից մեկը: Համոզված ենք, որ շատերին կհետաքրքրի` արդյոք Րաֆֆիի սիրտը զբաղվա՞ծ է:
-Րաֆֆիի մասին ոչինչ չեմ կարող ասել, բայց այ Մարկոսը, միանշանակ, ազատ է… :
Հ.Գ. Ի դեպ, Րաֆֆի Բարսումյանն անցած տարի նկարահանվել է հայազգի ռեժիսոր Հայկ Համբարձումի «Մեծարենց» ֆիլմում, որը պատմում է ամերիկահայ մի երիտասարդի մասին, ում բախտ է վիճակվում մարմնավորել հայ մեծանուն բանաստեղծ Միսաք Մեծարենցին:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:21, 6 դեկտեմբերի
Եվա Զոհրաբյանի «գրադարանային վայբն» ու թրենդային կերպարը (ֆոտո)20:56, 6 դեկտեմբերի
Գոյ թատրոնում բեմադրվեց «Երբ սերը կա» ներկայացում պոեզիան20:28, 6 դեկտեմբերի
Քրիստինա Հովհաննիսյանի ամանորյա ֆոտոշարքը19:48, 6 դեկտեմբերի
Wine Story․ Ծանոթություն Jraghatspanyan Winery-ի գինիներին17:23, 6 դեկտեմբերի
Թեյլոր Սվիֆթը Time ամսագրի կողմից ճանաչվել է «Տարվա մարդ»17:19, 6 դեկտեմբերի
«Գահերի խաղը» սերիալի նախնական տարբերակում Դեյներիսին մարմնավորած դերասանուհին գոհ է, որ, ի վերջո, չի ստանձնել այդ դերը16:05, 6 դեկտեմբերի
«Նա Ալլա Բորիսովնան չէ». պրոդյուսերը բացահայտել է Օրբակայտեի` Ռուսաստան վերադառնալու պատճառը15:21, 6 դեկտեմբերի
Տոնածառը զարդարում ենք Բարբիի ոճով14:06, 6 դեկտեմբերի
Կատյա Լելը 15 տարվա ամուսնությունից հետո գաղտնի բաժանվել է ամուսնուց13:24, 6 դեկտեմբերի
Լուսինե Թովմասյանի «լանչը՝ Մալիբուում» (ֆոտո)12:03, 6 դեկտեմբերի
Օփրա Ուինֆրիի սլացիկ կազմվածքի գաղտնիքը11:15, 6 դեկտեմբերի
Վահան Գրիգորյանի «Ցեխը» ֆիլմը AGBU-ի «Armenians in Film» Նյու Յորքի եւ Լոնդոնի ցուցադրություններում