Չառլի Շինը պատմել է ՄԻԱՎ վարակի մասին

10:15   18 նոյեմբերի, 2015

Երեկ Չառլի Շինի ՁԻԱՀ-ի պատմությունը կարելի է ասել ավարտվեց, քանի որ 50–ամյա դերասանը Մեթ Լաուերի Today ծրագրում պաշտոնապես խոստովանեց, որ հիվանդ է

«Ես այստեղ եմ, որ խոստովանեմ, որ ՄԻԱՎ ունեմ: Ես պետք է կանգնեցնեի բամբասանքների, մեղադրանքների ու ակնարկների այս ամբողջ ալիքը: Մամուլում շատ պատմություններ են հայտնվում, որոնք շատ վնասակար են ու նույնիսկ վտանգավոր շատ մարդկանց կյանքի համար: Դրանցում ոչ մի կաթիլ ճշմատություն չկա: Իրականում ամեն ինչ սկսվել է չորս տարի առաջ: Սկսվել է նրանից, որ ինձ տանջում էին գլխացավերը, գիշերը ես արթնանում էին քրտինքի մեջ կորած: Ինձ տարան հիվանդանոց: Ես կարծում էի, թե ուղեղի ուռուցք ունեմ, որ դա վերջն է ...Սակայն շուտով հայտնի դարձավ իմ իսկական ախտորոշումը: Դա շրջադարձային պահ էր իմ կյանքում:

Անցած տարիներին ես միլիոնավոր դոլարներ եմ ծախսել, որպեսզի գնեմ այն աղջիկների լռությունը, որոնց հետ հանդիպում էի : Իմ սիրուհիներից մեկը լողասենյակում լուսանկարել էր դեղորայքի փաթեթները ու սպառնում էր այդ լուսանկարները տաբլոիդներին վաճառել: Բայց ես ոչ մեկին չեմ վարակել՝ սեքսը գրեթե միշտ պաշտպանված է եղել, ու բոլոր կանայք տեղյակ էին իմ ախտորոշման մասին»
Շինի խոսքով, ինքն իրեն թեթեւացած է զգացել իր հիվաննդության մասին պատմելուց հետո . «Ես այնպիսի զգացողություն ունեմ, ասես այսօր ինքս ինձ ազատեցի բանտից»,- ասեմ է դերասանը:

Աղբյուր՝ Just Jared



© NEWS.am STYLE