«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Իր 5000 կանանցից ու՞մ կարող էր Չառլի Շինը վարակել ՁԻԱՀ-ով

19:30, 17 նոյեմբերի

Այսօր երեկոյան հանրահայտ դերասան Չառլի Շինը մտադիր է խոսել ՄԻԱՎ վարակակրի իր կարգավիճակի  մասին։ Հայտնի է, որ Չառլիի մոտ արդեն վաղուց ախտորոշել են ՄԻԱՎ-ը, եւ  նա որոշել է այդ մասին խոսել Today շոուի եթերում։

Իսկ մինչ այդ լրատվամիջոցներում եւ սոցիալական ցանցերում դերասանի հիվանդության մասին մեկնաբանություններ են հայտնվում։

Հոլիվուդի դերասանուհի Հիզեր Լոքլիրը, որը Շինի հետ նկարահանվել էր «Փողն ամեն բան որոշում է» (Money Talks) երգիծական ֆիլմում, Instagram-ի իր էջում համատեղ լուսանկար է տեղադրել։

Մամուլը նաեւ գուշակում է, թե իր կանանցից քանիսին (իսկ այդ թիվը, համաձայն պտտվող շշուկների 5000-ից մեծ է) նա կարող էր վարակել ՁԻԱՀ-ով։

1. Դոննա Փիլ

1995թ. Չառլի Շինն ամուսնացել էր մոդել Դոննա Փիլի հետ։ Կես տարի անց դերասանը  հայտարարել էր ամուսնալուծվելու մասին՝ բողոքելով ազատության պակասից։ Դրան հաջորդած տարիներին Շինը վայելում էր իր ամուսնությունը։ Այս պատճառով հիմա նրա դոնժուանական ցուցակում ավելի քան 5 հազար կին կա, իսկ ինքը՝ Շինը, ՄԻԱՎ վարակակիր է դարձել։

2. Դենիզ Ռիչարդս

Դերասանուհի Դենիզ Ռիչարդսի հետ Շինն ունեցել է երեւի թե ամենանորմալ հարաբերությունները. 5 տարվա ամուսնություն, 2 դուստր, ոչ մի հրապարակային սկանդալ։ Ռիչարդսը միշտ փորձում էր ներքին խոհանոցը ի ցույց չհանել  եւ ի տարբերություն Շինի մյուս ընկերուհիների, որոնց թվում կային պոռնոաստղեր, մարմնավաճառներ եւ թմրամոլներ, ամենաադեկվատն էր։ Անգամ այն ժամանակ, երբ այս տարվա ամռանը Չառլի Շինը հայտարարել էր, թե իր նախկին կինը աշխարհի ամենավատ մայրն է եւ ընդամենը կեղտի կտոր է, Դենիզը, դրան ի պատասխան, Չառլիին շնորհավորել էր Հայրերի օրվա կապակցությամբ եւ խորհուրդ էր տվել բոլորին մարդկանց բացասական հարձակումներին նույն կերպ չպատասխանել։

Սակայն Դենիզ Ռիչարդսի դիվանագիտությունը միշտ չէ, որ տեղին է։ Դերասանուհին գիտեր, որ Շինի մոտ ՄԻԱՎ են հայտնաբերել, սակայն չէր հրապարակել այդ տեղեկությունը։ Ռիչարդսին մոտ գտնվող աղբյուրները հայտնում են, որ նա եւ երեխաները առողջ են, իսկ կնոջը ալիմենտներ վճարող դերասանը վարակվել է նրանից ամուսնալուծվելուց հետո։

3. Բրուք Մյուլլեր

Դերասանուհի Բրուք Մյուլլերի հետ սկանդալային դերասանն ամուսնացել էր Ռիչարդսից բաժանվելուց 2 տարի անց։ Այս ամուսնության մեջ հարաբերությունները զարգանում էին այլ սցենարով. ամուսինների սկանդալները հրապարակային էին դառնում եւ զարդարում էին դեղին մամուլի առաջին էջերը։ Մյուլերն ամուսնու պես սիրում էր զվարճանալ, անտարբեր չէր ալկոհոլի նկատմամբ եւ բուժվում էր թմրանյութերից ունեցած կախվածությունից։

2009թ. հետծննդյան տոներին դերասանին ձերբակալել էին Ասպեն լեռնադահուկային հանգստավայրում։ Այն ժամանակ դերասանը, Մյուլերի խոսքով, կնոջը նետել էր բազմոցի վրա, դանակը դրել կոկորդին եւ սպառնացել էր սպանել նրան, եթե նա եւս մեկ անգամ խոսի ամուսնալուծությունից կամ ինչ-որ մեկին պատմի ընտանեկան խնդիրների մասին։ 2010թ. Շինը դատապարտվել էր վերականգնողական կենտրոնում 30-օրյա հարկադիր բուժման, 30-օրյա փորձաշրջանի եւ ներքին ագրեսիան զսպելու 36-ժամյա կուրսերի։ Շշուկները հայտնում էին, որ Մյուլերի բախտն այդքան էլ չի բերել. նրա մոտ ՄԻԱՎ են հայտնաբերել։

4. Բրեթ Ռոսսի

Մեծահոգի Չառլի Շինը անցյալ տարի ցուցադրեց, որ պոռնոաստղերին կարող է օգտագործել ոչ միայն կրքերին հագուրդ տալու համար, այլ նաեւ ռոմանտիկ զգացմունքների։ Կամ  գոնե այնպես թվում էր։ Պոռնոֆիլմերում նկարահանված 24-ամյա Բրեթ Ռոսսիին նա ռոմանտիկ առաջարկություն էր արել փետրվարի 14-ի լուսաբացին՝ Սիրահարների օրը։ «Այո, մենք նշանադրվել ենք, նա ամեն բան կազմակերպել էր իսկական ջենթլմենի պես, անգամ ծնկի էր իջել իմ ձեռքը խնդրելու համար»,- պատմել էր երջանիկ Ռոսսին։ Սակայն ամեն բան այդքան էլ հարթ չընթացավ։

Ինչպես պարզվել էր, այն մասին, որ իր  մոտ ՄԻԱՎ են հայտնաբերել, Չառլի Շինը թաքցրել էր։ «Դու ինձ կես տարի շարունակ ենթարկում էիր ՄԻԱՎ-ով վարակվելու ռիսկին»,- բացականչել էր Ռոսսին օրերս ENQUIRER-ին տված հարցազրույցի ժամանակ։

5. Քեսի Ջորդան

Նա Չառլի Շինի հանրահայտ 36-ժամյա օրգիային մասնակցած պոռնոաստղերից մեկն է։ Այդ ժամանակ՝ 2012թ., հոլիվուդյան աստղի տանը հավաքվել էին բարոյական խիստ սկզբունքներով  իրենց չծանրաբեռնող կանայք եւ տղամարդիկ։ Նոն-ստոպ ռեժիմով շարունակվող երեկույթը, որի ժամանակ օգտագործվել էր մի քանի հազար դոլարի թմրանյութ, ընդհատվել էր 911 կատարած զանգով այն բանից հետո, երբ Չառլին իրեն վատ էր զգացել։ Դերասանին հետ բերեցին, փաստաբանները նորից սկսեցին խոսել նրա ենթադրյալ ալերգիայի մասին, իսկ Ջորդանը հարցազրույցներից մեկի ժամանակ հայտարարել էր, որ եթե չփախչեր երեկույթից, ապա հիվանդանոցում կհայտնվեր։

Նշենք, որ Քալիֆորնիայում 6 ամսվա ազատազրկում է հասնում այն մարդուն, որը, լինելով ՄԻԱՎ վարակակիր, սեռական կապ է ունենում անձի հետ, որն այդ մասին տեղյակ չէ։ Եթե մեղադրող կողմը ապացուցի, որ տուժածին դիտավորյալ են վարակել, մեղադրյալին կարող է մինչեւ 8 տարվա ազատազրկում սպառնալ։

Աղբյուրը՝ Dni


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել