Չառլի Շինի ՁԻԱՀ-ի մասին իմանալուց հետո դերասանի վեց սիրուհիները դատի են տվել նրան

13:05   18 նոյեմբերի, 2015

Դեռ նոր էր Չառլի Շինն ի լուր աշխարհի հայտարարել, որ ՄԻԱՎ ունի, եւ արդեն սկսվել է 50-ամյա դերասանի նախկին սիրուհիների դատական հայցերի տեղատարափը: 

Ինչպես գրում է TMZ-ը, դատարանին հայցեր են ներկայացրել դերասանի վեց նախկին սիրուհիները:

Դերասանը միայն վերջին երկու տարում 200 սիրուհի է ունեցել, այնպես որ մեղադրանքների թիվը կարող է բազմապատկվել:
Այս մասին պատմել է Լոս Անջելեսի իրավաբաններից մեկը:

Նրա խոսքով, աղջիկները դերասանին մեղադրում են իրենց ապրումների՝ մասնավորապես դեպրեսիայի, ինչպես նաեւ պաշտպանված կամ էլ չպաշտպանված սեքսի համար: Ենթադրյալ զոհերը հավաստիացնում են, որ Շինը սեռական հարաբերությունից առաջ իրենց չի հայտնել իր հիվանդության մասին:



© NEWS.am STYLE