ՄԻԱՎ-ով վարակված Չառլի Շինը քնել է տղամարդկանց հետ

15:13   24 նոյեմբերի, 2015

ՄԻԱՎ-ով վարակված Չառլի Շինի սկանդալային պատմությունը նոր երանգ է ձեռք բերել: Չառլի Շինի խոստովանությունը ցնցել է ոչ միայն նրա բազմաթիվ երկրպագուներին, այլեւ սիրուհիներին:

 

50-ամյա դերասանին դատի են տվել:

Պոռնոդերասանուհիները սկսել են պատմել դերասանի հետ սեքս-օրգիաների եւ կոկայինային երեկույթների մասին: 

Իսկ այժմ հայտնի է դարձել նաեւ, որ դերասանը գուցե վարակել է ոչ միայն կանանց, այլեւ տղամարդկանց: Հարցն այն է, որ Չառլի Շինը հանրությունից թաքցնում էր ոչ միայն իր առողջական խնդիրները, այլեւ բիսեքսուալությունը: 

 

RadarOnline-ն իր տրամադրության տակ կարճ տեսանյութեր ունի, որոնք հետաքննության մաս են դարձել:  Տեսանյութերն ինտիմ բնույթի տեսարաններ են պարունակում, որոնցում Չառլի Շինը տղամարդու հետ օրալ սեքսով է զբաղվում: Փաղաքշանքներից հետո սկսվում է կոշտ սեռական գործողությունը: Տեսանյութը նկարահանվել է  2011-ին, այսինքն հենց այն ժամանակ, երբ դերասանի մոտ ՄԻԱՎ էին հայտնաբերել:

 

Չառլի Շինը մի անգամ շանտաժիստին մեծ գումար է վճարել  թեժ տեսանյութի համար, որում նա զվարճանում է տղամարդու հետ: Սակայն Շինի խոստովանությունից հետո պարզվել է, որ նրա նախկին սեռական զուգընկերը պատճեններ է արել: Այժմ տղամարդը, որը հայտարարել է, թե Շինն իրենից թաքցրել է իր հիվանդությունը, աստղից  20 միլիոն դոլար է պահանջում:

Լուրերի համաձայն, Չառլի Շինը փորձարկումներ էր սիրում եւ տղամարդու հետ մեկից ավելի անգամ է սեռական հարաբերություն է ունեցել: Այսպես, 2013-ին նա իր սեռական զվարճանքների համար ավելի քան մեկ ու կես միլիոն դոլար է ծախսել  (հաղորդվում է, որ հայտնի պոռնոդերասանի հետ մի գիշերվա համար նա  33 հազար դոլար է վճարել):

«Չառլին թաքցնում էր իր բիսեքսուալությունը: Նա ում հետ ասես, քնել է, բայց կանոնավոր կերպով հազարներ էր ծախսում տրանսսեքսուալ մարմնավաճառների հետ ինտիմ հարաբերությունների վրա, որոնց վարձում էր որպես ծառաներ, որ տանը կատարեին իր քմահաճույքները», – պատմել է տաբլոիդի աղբյուրը:



© NEWS.am STYLE