Ժաննա Ֆրիսկեի հոր ընկերը հայտնել է, որ ինքն է երգչուհու որդու հայրը

12:33   18 դեկտեմբերի, 2015

Ժաննա Ֆրիսկեի ընտանիքի ու նրա նախկին քաղաքացիական ամուսին Դմիտրի Շեպելեւվի միջեւ սկանդալները դեռ նոր են թափ հավաքում: Դեռ երեկ ռուսական մամուլը սկսեց գրել երգչուհու բուժման համար նախատեսված գումարների գողության մասին: Իսկ հիմա 32-ամյա դատապաշտպան Ռադիկ Գուշչինը, որը Վլադիմիր Ֆրիսկեի ընկերն է, հայտարարում է, որ հենց ինքն է մահացած երգչուհու որդու հայրը, հայտնում է SUPER-ը:

Տղամարդն արդեն դատարանին ուղղված հայցադիմում է կազմել, որտեղ նշել է, որ Պլատոնի հայրը հենց ինքն է, այլ ոչ թե Դմիտրի Շեպելեւը:

Գուշչինի խոսքով, Ժաննայի հետ իր սիրավեպը ընդամենը երկու ամիս է տեւել՝ 2012-ի հունիսից մինչեւ օգոստոս: Օգոստոսին իբրեւ երգչուհին նրան հայտնել է իր հղիության մասին: Իսկ ինը ամիս հետո ծնվել է Պլատոնը:

Ինչպես հավաստիացնում է դատապաշտպանը, ամերիկյան չինովնիկները երեխայի ծննդյան վկայականում Դմիտրի Շեպելեւի անունն են գրանցել միան հեռուստավարողի բանավոր վստահեցումների հիման վրա: Գուշչինը նշում է, որ Ժաննան դրան իր համաձայնությունը չէր տվել:

 



© NEWS.am STYLE