«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Ո՞վ է գողացել Ժաննա Ֆրիսկեի փողը. Երգչուհու ժառանգության եւս մի հավակնորդ է հայտնվել

16:33, 17 դեկտեմբերի

Վերջերս հաղորդվել էր, որ հանգուցյալ երգչուհի Ժաննա Ֆրիսկեի ընտանիքն ու նրա քաղաքացիական ամուսին Դմիտրի Շեպելեւը վերջապես կարողացել են համաձայնության գալ հայտնի երգչուհու ժառանգության վերաբերյալ: Այսօրվա դրությամբ Ժաննա Ֆրիսկեի ժառանգորդ են համարվում նրա ծնողները` Վլադիմիր Ֆրիսկեն եւ Օլգա Կոպիլովան եւ անչափահաս որդին` Պլատոնը, որի շահերը պաշտպանում է հայրը` Դմիտրի Շեպելեւը:  

Սակայն պարզվել է, որ երկու կողմից բացի, ժառանգությանը անսպասելի մի կողմ է հավակնում: Խոսքը Ռուսֆոնդի մասին է, որին ոչ մեկը հաշվետվություն չի տվել, թե ինչի վրա են ծախսվել բարեգործական միջոցները, որոնք հավաքվել էին երգչուհու բուժման համար: Դարձյալ սկանդալի հոտ է գալիս եւ դարձյալ խոսքը «կորած» փողի մասին է:

Ժաննա Ֆրիսկեն երկու տարի պայքարել է անբուժելի հիվանդության դեմ: Նրան աջակցության ակցիայի հայտարարումից հետո բոլոր սրտացավ մարդիկ նրա բուժման համար   69,2 մլն ռուբլի հավաքեցին: 11,6 մլն-ից քիչ ավելի փոխանցեցին Մայամիի հիվանդանոցին, որտեղ նա բուժվում էր: Ժաննայի հետ պայմանավորվածության համաձայն, 32,6 մլն փոխանցեցին ուռուցքային հիվանդություններով երեխաների բուժմանը: Մեկ տարի անց մնացած  25 մլն-ը փոխանցվեց երգչուհու անձնական բանկային հաշվին, որովհետեւ ռուսական օրենքի համաձայն, բարեգործական հիմնադրամն իրավունք չունի իր հաշվին մի տարուց երկար նպատակային նվիրատվություններ պահել: Փոխարենը պիտի ստացվեին հաշվետվությունները ծախսերի մասին: 

Հայտնի երգչուհին մահացել է կես տարի առաջ: Այդ ընթացքում երգչուհու հարազատներից հաշվետվություններ են ստացվել  4,1 մլն ռուբլու վերաբերյալ  ( 25 մլն-ից): Ռուսֆոնդը բազմիցս դիմել է Ժաննա Ֆրիսկեի հարազատներին` խնդրելով տվյալներ տրամադրել մնացած`  20-ից ավելի մլն-ի վերաբերյալ, բայց հարցն անպատասխան է մնացել: Երգչուհու հայրը` Վլադիմիր Ֆրիսկեն, պնդում է, թե ծախսերի վերաբերյալ բոլոր փաստաթղթերը Ժաննայի քաղաքացիական ամուսնու` Դմիտրի Շեպելեւի մոտ են: Իսկ նա իր հերթին ասում է, թե բանկային քարտը վաղուց փոխանցել է Վլադիմիր Ֆրիսկեին: 

Ռուսֆոնդը նոտարին արդեն փոխանցել է իր հայտարարությունը երգչուհու ժառանգական ունեցվածքի նկատմամբ իր հավակնությունների վերաբերյալ, տեղեկացնում է  «Комсомольская правда» կայքը: Տվյալ դեպքում բարեգործական հիմնադրամը պարտատեր է: Այժմ ամեն ինչ ժառանգներից է կախված, որոնք կամ պիտի հաշվետվություն ներկայացնեն ծախսերի վերաբերյալ կամ գումարը վերադարձնեն հիմնադրամին:

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search