Մարդը առաջին հերթին հոգի է. Նարինե Գրիգորյան

Թատրոնը՝ որպես ներշնչանքի աղբյուր․ Մարիկա Դովլաթբեկյանը՝ բեմից դուրս

Աիդա Կարապետյանի ու ամուսնու՝ Արամի սիրո պատմությունը. ծանոթությունից մինչև անսպասելի ամուսնություն

Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Բեռնար Առնոն կկարողանա ղեկավարել ընտանեկան կայսրությունը մինչև 95 տարեկանը․ միլիարդատերն ամրապնդում է վերահսկողությունը LVMH-ի նկատմամբ

20:27, 26 նոյեմբերի

Ֆրանսիացի միլիարդատեր Բեռնար Առնոն, որն այժմ 77 տարեկան է, կկարողանա մինչև իր 95-ամյակը շարունակել ղեկավարել ընտանեկան հոլդինգային կառույցը, որը վերահսկում է LVMH շքեղության ապրանքների կայսրությունը։ Այս հնարավորությունը նախատեսված է Agache SCA նոր ընկերության կանոնադրության նախագծով։ Ընկերությունը պետք է միավորի Առնո ընտանիքի ակտիվների կառավարման առանցքային կառույցները։

Ինչպես հայտնում է Bloomberg-ը, համապատասխան դրույթն ամրագրված է այն փաստաթղթերում, որոնք հրապարակվել են ընտանեկան բիզնեսի կառավարման համակարգի լայնածավալ վերակազմակերպման շրջանակում։ Կանոնադրության նախագծի համաձայն՝ Agache-ի կառավարող գործընկերոջ պաշտոնը զբաղեցնելու տարիքային առավելագույն շեմը կսահմանվի 95 տարին։ Այդ պաշտոնը նախատեսվում է վստահել անձամբ Առնոյին, որը միաժամանակ շարունակում է զբաղեցնել LVMH-ի տնօրենների խորհրդի նախագահի և գլխավոր տնօրենի պաշտոնները։

Միևնույն ժամանակ, խոսքը LVMH-ի ղեկավարի պաշտոնում նրա լիազորությունները մինչև 95 տարեկանը երկարաձգելու մասին չէ։ Հենց կոնցեռնի գլխավոր տնօրենի և տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնների համար տարիքային սահմանը 85 տարեկանն է։ 2025 թվականի ապրիլին այդ շեմը բարձրացվել է 80-ից մինչև 85 տարեկան։

Ինչպես է Առնոն ամրապնդում իր վերահսկողությունը LVMH-ի նկատմամբ

Վերակազմակերպման նպատակն է պարզեցնել հոլդինգային կառույցների բարդ համակարգը, որի միջոցով ընտանիքը վերահսկում է շքեղության ապրանքների աշխարհի խոշորագույն ընկերությունների խումբը։ Սեպտեմբերին Առնո ընտանիքը հայտարարել էր ակտիվների սեփականության կառույցները մեկ միասնական ընկերության մեջ միավորելու ծրագրերի մասին։

Նոյեմբերի 20-ին Christian Dior-ի տնօրենների խորհուրդը հավանություն է տվել Agache-ի հետ միաձուլման պայմաններին և միավորված կառույցը սահմանափակ գործընկերությամբ բաժնետիրական ընկերության՝ Agache SCA-ի վերածելուն։ Վերջնական որոշումը պետք է կայացնեն Christian Dior-ի բաժնետերերը դեկտեմբերի 30-ին կայանալիք ժողովում։

Բոլոր ընթացակարգերի ավարտից հետո նոր ընկերությունն ուղղակիորեն կտիրապետի LVMH-ի բաժնետոմսերի 49,76 տոկոսին և ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի 65,55 տոկոսին։ Այսպիսով, կոնցեռնում Առնո ընտանիքի գրեթե ողջ բաժնեմասը կենտրոնացած կլինի մեկ կառույցում։

Կազմակերպաիրավական այս ձևը հիմնական սեփականատերերին հնարավորություն է տալիս պահպանել ընկերության նկատմամբ վերահսկողությունը նույնիսկ արտաքին բաժնետերերի առկայության պայմաններում։ Կառավարող գործընկերն օժտված է լայն լիազորություններով, իսկ նրան պաշտոնից հեռացնելը զգալիորեն ավելի բարդ է, քան սովորական հանրային ընկերությունում։ Հենց այդ պատճառով էլ նման կառավարման մոդելը հաճախ ընտրում են հարուստ ընտանիքները, որոնք ձգտում են բիզնեսի նկատմամբ վերահսկողությունը պահպանել մի քանի սերունդների ընթացքում։

Հատկանշական է, որ 95 տարեկանի տարիքային սահմանափակումը լիովին նոր որոշում չէ։ Նման դրույթ արդեն առկա էր Agache-ի նախկին կառույցի կանոնադրությունում։ Այժմ այն ամրագրվում է նաև ապագա միավորված ընկերության փաստաթղթերում։

Ո՞վ կարող է ժառանգել միլիարդատիրոջ կայսրությունը

Վերակազմակերպումը տեղի է ունենում LVMH-ում ղեկավարության հնարավոր փոխանցման հարցինկատմամբ ներդրողների հետաքրքրության աճի ֆոնին։ Բեռնար Առնոն ընկերությունը ղեկավարում է գրեթե չորս տասնամյակ, սակայն մինչ օրս հրապարակայնորեն չի հայտարարել, թեով պետք է զբաղեցնի իր տեղը։

Միլիարդատիրոջ բոլոր հինգ երեխաներն աշխատում են ընտանեկան բիզնեսում։ Ավագ դուստրը՝ Դելֆին Առնոն, ղեկավարում է Christian Dior Couture-ը, իսկ նրա եղբայրը՝ Անտուանը, ղեկավար պաշտոններ է զբաղեցնում Christian Dior-ի կառույցում և պատասխանատու է LVMH-ի իմիջի ու հաղորդակցության համար։ Ալեքսանդրը, Ֆրեդերիկը և Ժան Առնոն նույնպես բարձր պաշտոններ են զբաղեցնում խմբի ընկերություններում։

Ընտանեկան կառույցի նախորդ վերակազմակերպման շրջանակում հինգ երեխաներից յուրաքանչյուրին հավասար բաժնեմաս էր հատկացվել այն ընկերությունում, որը վերահսկում է հոլդինգային համակարգի վերին օղակը։ Դա պետք է ապահովի բոլոր ժառանգների մասնակցությունը ընտանեկան ակտիվների կառավարմանը։

Ինքը՝ Առնոն, առայժմ թոշակի անցնելու մտադրություն չի ցուցաբերում։ Ապրիլին, պատասխանելով իր հնարավոր իրավահաջորդի մասին հարցին, նա խուսափել էր հստակ պատասխանից՝ նշելով, որ այդ թեմային կարելի է վերադառնալ յոթից ութ տարի անց։

Bloomberg Billionaires Index-ի տվյալներով՝ ֆրանսիացի գործարարի կարողությունը գնահատվում է շուրջ 130 միլիարդ դոլար։ Նրա ստեղծած կայսրությունը միավորում է տասնյակ աշխարհահռչակ ապրանքանիշեր, այդ թվում՝ Louis Vuitton-ը, Dior-ը, Tiffany & Co.-ն, Moët & Chandon-ը և Sephora-ն։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search