10:36 16 փետրվարի, 2016Լոս Անջելեսում կայացել է «Գրեմմի» մրցանակաբաշխության 58-րդ արարողությունը: Հայտարարելով հաղթողներին ու մանրակրկիտ ուսումնասիրելով կարմիր գորգով անցած աստղերի կերպարները՝ անդրադառնանք այն ամենին, ինչ կատարվել է արարողության շուրջ:
Մրցանակաբաշխության շոուի ժամանակ պետք է ելույթ ունենալ Ռիհաննան ու կատարեր իր Kiss It Better երգը, սակայն 27-ամյա երգչուհին այդպես էլ չի հայտնվել արարողությանը: Ինչպես հայտնել է երգչուհու ներկայացուցիչը ՝ Ռիհաննան հիվանդացել է: Երգչուհին եկել էր փորձերին, բայց նա հանկարծ իրեն վատ էր զգացել ու ստիպված է եղել գնալ բժշկի, որն էլ նրան արգելել էր բեմ բարձրանալ։ Ձայնալարերի խնդիրների պատճառով Ռիհաննային արգելել են երկու օր երգել: