Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Գրեմմի» մրցանակաբաշխության 58-րդ արարողությունը, որի ընթացքում հայտարարում են երաժշտության աշխարհի լավագույններին:
Բրիտանացի երգիչ Էդ Շիրանը Գրեմմի է ստացել «Տարվա լավագույն երգ» անվանակարգում:
Շիրանից ու նրա Thinking Out Loud երգից բացի, այդ անվանակարգում ներկայացված էին նաեւ Քենդրիկ Լամարը՝ Alright երգով ու Թեյլոր Սվիֆթը՝ Blank Space-ով:
24-ամյա երգչին մրցանակը հանձնել է «Գրեմմիի» 25-ակի դափնեկիր սոուլ երգիչ Սթիվի Ուանդերը:
Թեյլոր Սվիֆթը «Գրեմմի» է ստացել «1989» ձայնասկավառակի համար։
Քենդրիկ Լամարը ստացել է 4 «Գրեմմի»: Նա առաջադրված էր 11 անվանակարգերում: Լամարը հաղթել է «լավագույն ռեփ երգ» ու «ժանրային լավագույն կատարում» անվանկարգերում Alright երգի համար: Նա նաեւ պարգեւատրվել է այդ նույն ալբոմի These Walls երգի համար, որի ձայնագրությանը մասնակցել են Բիլալը, Աննա Ուայզն ու Thundercat–ը: Բացի դրանից, ռեփ երգիչը Թեյլոր Սվիֆթի հետ կիսել է պարգեւը՝ Bad Blood երաժշտական տեսագրության համար:
«Լավագույն դուետ» անվանակարգում «Գրեմմի» ստացել են Մարք Ռոնսոնն ու Բրունո Մարսը՝ Uptown Funk երգի համար։
«Լավագույն պարային երգ» անվանակարգում՝ Skrillex and Diplo ու Ջասթին Բիբերը՝ Where Are Ü Now հիթի համար։
«Լավագուն ռոք ալբոմ» անվանակարգի հաղթող է ճանաչվել Muse-ը՝ Drons.ալբոմի համար
«Լավագույն R&B երգ»՝ The Weeknd - Earned it
Աղբյուրը՝ Just Jared
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:12, 28 նոյեմբերի
Նիկոլ Շերզինգերը խզել է նշանադրությունը՝ յոթ տարվա հարաբերություններից հետո․ ո՞վ է եղել բաժանման նախաձեռնողը11:20, 28 նոյեմբերի
«Ի՞նչ է ձեզ հետ կատարվում». Դոնալդ Թրամփ կրտսերը քննադատել է Netflix-ին՝ Գոհաբանության օրվա կապակցությամբ կանանց մասնակցությամբ համբույրի տեսարան հրապարակելու համար10:30, 28 նոյեմբերի
Սիմոն Աբգարյանը կգլխավորի Փարիզի լեգենդար թատրոններից մեկը՝ Théâtre du Soleil-ը09:00, 28 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 27 նոյեմբերի
Նեյմարը ֆուտբոլային խաղադաշտը փոխում է օծանելիքի բիզնեսով․ բրազիլացի աստղը Դուբայի ապրանքանիշի համար նոր բույր կստեղծի22:19, 27 նոյեմբերի
Ի՞նչ են կարդում միլիարդատերերը քնելուց առաջ21:30, 27 նոյեմբերի
Louis Vuitton-ը՝ խաչմերուկում․ ինչու է շքեղության աշխարհի ամենահարուստ ապրանքանիշը կորցնում իր գրավչությունը20:21, 27 նոյեմբերի
Շքեղությունը՝ աղբանոցից․ ինչու են դիզայներները պատռված ջինսերն ու կեղտոտ կոշիկները հազարավոր դոլարներով վաճառում19:27, 27 նոյեմբերի
Փարիզը կորցնում է իր փայլը հարուստների աչքերում․ անկարգությունները հարվածել են շքեղության բուտիկներին և վանել զբոսաշրջիկներին16:28, 27 նոյեմբերի
Վինտաժային օծանելիքները կրկին նորաձև են. Հինգ պաշտամունքային օծանելիք, որոնք կատարյալ նվեր են Նոր տարվա համար15:46, 27 նոյեմբերի
Քանյե Ուեսթը և Բիանկա Սենսորին կրկին հարսանիք կանեն15:21, 27 նոյեմբերի
«Չափազանց ծեր է նիհարելու համար». գեր ընձառյուծ Պան Բաոբաոն դարձել է սոցիալական ցանցերի աստղ և ստացել ցմահ ազատում դիետայից