Շեպելեւը ու Ֆրիսկեի հայրը չեն ներկայացել դատական նիստին

12:37   19 փետրվարի, 2016

Հանգուցյալ երգչուհի Ժաննա Ֆրիսկեի եւ հայտնի շոումեն Դմիտրի Շեպելեւի երեխայի դաստիարակության մասին Վլադիմիր Ֆրիսկեի ու Շեպելեւի միջեւ վեճը արդեն ինը ամիս է (երգչուհու մահվան օրվանից) շարունակվում է։

Սակայն Ժաննա Ֆրիսկեի հայրն ու Դմիտրի Շեպելեւը չեն ներկայացել դատական նիստին,- գրում է uznayvse.ru–ը:

Երեկ Մոսկվայում կայացել է դատարանի առաջին նիստը, որտեղ որոշվում էր երգչուհու ծնողների տեսակցության կարգը Ժաննայի երկու տարեկան որդու՝ Պլատոնի հետ, որը հիմա ապրում է իր հոր՝ Դմիտրի Շեպելեւի հետ: Դատարանի նիստին ներկայացել էին միայն նրանց պաշտոնական ներկայացուցիչները, նաեւ ոմն Ռադիկ Գուշչին, որը հավակնում է Պլատոնի հոր դերին:

Ի դեպ, Ֆրիսկեի ծնողները երբեք չեն լսել իրենց դստեր կյանքում Գուշչինի գոյության մասին, բայցեւայնպես տղամարդը վստահեցնում է, որ Պլատոնն իր որդին է ու պնդում է, որ ԴՆԹ փորձաքննություն անցկացվի:



© NEWS.am STYLE