Աիդա Կարապետյանի ու ամուսնու՝ Արամի սիրո պատմությունը. ծանոթությունից մինչև անսպասելի ամուսնություն

Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Դմիտրի Շեպելյով. Ժաննա Ֆրիսկեի որդին վախենում է պապից

17:28, 9 դեկտեմբերի

Ժաննա Ֆրիսկեի քաղաքացիական ամուսինը`Դմիտրի Շեպելյովը, անկեղծորեն պատմել է այն սկանդալի մասին, որը երեկ ցնցել է ռուսական շոու բիզնեսը: Երեկ շոումենի վրա են հարձակվել կովկասյան արտաքինով մարդիկ՝ Ժաննա Ֆրիսկեի հոր գլխավորությամբ: 

Շոումենը խոստովանել է, որ հարձակման ընթացքում փոքրիկ Պլատոնը բարձր գոռում էր, իսկ այժմ ասում է, որ վախենում է պապից: 

32-ամյա հեռուստահաղորդավարը LifeNews հեռուստաալիքին բացառիկ հեռուստաուղերձում մեկնաբանել է ստեղծված իրավիճակը եւ պարզաբանել, որ իր ուղերձը ծայրահեղ միջոց է: 

«Այն, ինչ տեղի ունեցավ, մեծագույն ցնցում էր Պլատոնի համար։ Նրա աչքի առաջ իմ թիկնապահի մատներն էին ջարդում, անվերջ հայհոյում էին, բղավում: Ես կարծում եմ` ցանկացածը հասկանում է, որ դա չի կարող հետեւանքներ չունենալ երեխայի վրա», – նշում է շոումենը:

Հեռուստահաղորդավարը հայտնել է, որ ցավում է, որ ընտանեկան խնդիրը հանրության սեփականությունն է դարձել: 

«Կուզեի սկսել նրանից, որ ինձ համար ծայրաստիճան տհաճ է եւ շատ ամոթալի, որ ընտանեկան տարաձայնությունները եւ անձնական կռիվը հանրության սեփականությունն են դառնում: Ես կարծում եմ, որ դա վիրավորում է վեճի մասնակիցների արժանապատվությունը: Բայց նախ եւ առաջ դա անարգում է Ժաննայի հիշատակը: 

Իմ դիմումը ծայրահեղ քայլ է: Երեկ ինձ եւ իմ ու Ժաննայի որդու վրա Վլադիմիր Ֆրիսկեի կազմակերպած հարձակումը դուրս է գալիս թույլատրվածի եւ օրինականի սահմաններից, դրա համար էլ համարում եմ, որ այլեւս լռելու բարոյական իրավունք չունեմ: 

Իմ զավակին վտանգ է սպառնում: Իմ ընդդիմադիրները կոպիտ խոսքերից անցել են ֆիզիկական կոշտ գործողությունների` համաձայնության գալու հնարավորություն չթողնելով:  Որպես հայր եւ մարդ, որը փոքրիկի համար պատասխանատվություն է կրում, ես ամենից ավելի անհանգստացած եմ որդուս հոգեկան վիճակով, որը Վլադիմիրի եւ իր հինգ հանցակցի կազմակերպած այդ հրեշավոր կռվի ականատեսն է դարձել:  Այն, ինչ տեղի ունեցավ, մեծագույն ցնցում էր Պլատոնի համար, որովհետեւ երեխայի աչքի առաջ աստիճանահարթակին իմ թիկնապահի մատները ջարդեցին, ջարդեցին քիթը, անվերջ հայհոյում էին, բղավում: 

Կարծում եմ` ցանկացածը կհասկանա, որ դա չի կարող երեխայի համար անհետեւանք անցնել: Այսօր անհրաժեշտ էր մանկական հոգեբան, նյարդաբան հրավիրել, որ զննի երեխային: Դրա համար էլ նրա մոտ հիստերիկա առաջացավ, նա կրկնում է, որ վախենում է պապիկից: Ես կարծում եմ, որ չի կարելի դա անպատիժ թողնել: 

Այդպես չեն գնում թոռան հետ հանդիպման: Ես ծայրաստիճան անհանգստացած եմ Վլադիմիր Բորիսովիչի հոգեկան վիճակով: Մեզանից ոչ մեկը չի կարող պատկերացնել ողբերգության, ցավի ու վշտի այն չափը, որ ստիպված եղավ ապրել այս մարդը: Մեզանից ոչ ոք չի կարող դատել նրան: Ես անչափ ցավում եմ նրա համար: Սակայն վախենում եմ, թե հայրը  գլուխը կորցրել է վշտից` ուղիղ իմաստով, եւ մասնագետների օգնության կարիք ունի», – ընդգծել է Դմիտրին:

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search