Երեւանյան շենքերը՝ Էդգար Արտիսի անկրկնելի աշխատանքներում

11:17   26 փետրվարի, 2016

Հայ նկարիչ, իլյուստրատոր Էդգար Արտիսին ճանաչում են ոչ միայն Հայաստանում, այլեւ դրա սահմաններից դուրս։ Էդգարը թղթի վրա մատիտով պատկերում է մոդելների, այնուհետեւ նրանց «հագցնում է» զգեստներ` պատրաստված ամենատարբեր, ամենաանհավանական նյութերից։ Նրա յուրօրինակ աշխատանքներին մենք արդեն մեկ անգամ անդրադարձել ենք, անգամ զրուցել ենք Էդգարի հետ՝ պարզելու, թե որտեղից է ժառանգել իր տաղանդն ու ինչպես է արձագանքել իր անվան շուրջ տարածված այս ոգեւորությանը։ Սակայն չէ որ Էդգարը շարունակում է ստեղծագործել, իսկ մենք շարունակում ենք հետեւել նրան։

Էդգարի նոր աշխատանքներում նկատեցինք, որ շատ են օգտագործված երեւանյան ինչպես հայտնի, այնպես էլ ոչ այնքան ճանաչելի շենքերի պատկերները։

Սակայն շենքերից զատ, կարելի է տեսնել նաեւ աշխատանքներ աղով, կաթով, պանրով կակաոյով, մրգերով եւ այլն։

 

Պատրաստեց՝ Յանա

Լուսանկարները՝ Արտիսի Facebook-յան էջից



© NEWS.am STYLE