Հայուհի Թենի Փանոսյանը՝ «Օսկար-2016» հավաքույթին

15:29   29 փետրվարի, 2016

Ամեն տարի Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակաբաշխության 88-րդ արարողությունից հետո աշխարհահռչակ երաժիշտ Էլթոն Ջոնը կազմակերպում է հատուկ հավաքույթ։ Երգչի բարեգործական միջոցառմանը (երեկոյի ընթացքում հանրահայտ աստղերը զբաղվում են դրամահավաքով, գումարը տրամադրվում է ՁԻԱՀ-ի դեմ պայքարի հիմնադրամին) մասնակցում են առաջին մեծության աստղեր, հրավիրված հյուրեր, ինչպես նաեւ մարդիկ, ում հաջողվել է գնել սահամանափակ քանակությամբ վաճառվող տոմսեր։

YouTube-ի նորաձեւության աստղ, հայտնի բլոգեր, հայուհի Թենի Փանոսյանը, որն ԱՄՆ-ում հայտնի է MissMaven անունով եւ Քիմ Քարդաշյանին նմանությամբ, նույնպես մասնակցել է այս կարեւոր իրադարձությանը, ինչի մասին տեղեկացրել է Instagram-ի իր էջին հետեւող բաժանորդներին։

Հայուհին Օսկարի ամենամյա այս երեկույթին ներկայացել է եգիպտացի դիզայներ Թեմրազայի մոդելավորած սպիտակ շքեղ զգեստով։

Պատրաստեց՝ Յանա



© NEWS.am STYLE