Շատ շուտով նորաձեւության կուռքերի շարքում հայտնվելու է եւս մեկ հայուհի։
YouTube-ի նորաձեւության աստղ, հայտնի բլոգեր Թենի Փանոսյանը, որն ԱՄՆ-ում հայտնի է MissMaven անունով (այսպես է կոչվում նաեւ նրա բլոգը), աստիճանաբար գրավում է ամերիկյան նորաձեւության ինդուստրիան։

Աղջիկը, որի այցեքարտն իր YouTube-յան ալիքն է, ամեն օր նորաձեւ խորհուրդներ է տալիս երկրպագուներին եւ պատմում դիմահարդարման գաղտնիքների մասին։ Նրա բլոգում եւ YouTube-ի ալիքում, որտեղ միլիոնավոր հոլովակներ կան, նա օգտատերերին ներկայացնում է, թե ինչպես կարելի է «smoky eye» դիմահարդարում ստանալ, շեշտել գեղեցիկ դիմագծերը, թաքցնել թերությունները, ինչպես նաեւ փոխել բնակարանի ինտերիերը, սենյակի դիզայնը եւ այլն։

Թենիի մասին գրում են ամերիկյան գրեթե բոլոր պարբերականները՝ նրան համեմատելով մեկ այլ հայուհու՝ Քիմ Քարդաշյանի հետ։ Արեւմտյան լրատվամիջոցները նկատել են երկու գեղեցկուհիների արտաքին նմանությունը եւ փորձում են հասկանալ, թե ով է ում փորձում կրկնօրինակել։

Թենի

Քիմ
Սակայն, ի տարբերություն Քիմ Քարդաշյանի, Թենին երբեք չի հայտնվում սկանդալային պատմությունների կիզակետում, նա անձամբ է զբաղվում իր արտաքին տեսքով, հագուստների ընտրությամբ եւ նրա կատարած ամեն քայլ չի լուսաբանվում համաշխարհային պարբերականներում։Սակայն ամեն ինչ դեռ առջեւում է եւ մոտ ապագայում եւս մեկ հայուհի մեծ ճանաչում կունենա ամբողջ աշխարհում։

Թենի

Քիմ
Պատրաստեց՝ Յանա
Լուսանկարները՝ Instagram
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 7 նոյեմբերի

18:18, 7 նոյեմբերի
Ռիչարդ Բրենսոնն ու Ռեյ Դալիոն չեն հանդուրժում բամբասողներին. ինչի՞ համար են միլիարդատերերը պատրաստ աշխատանքից հեռացնել աշխատակիցներին17:33, 7 նոյեմբերի
Ռոբերտ Փաթինսոնն ու Նիկոլաս Հոլթը հավակնում են Ջեյմս Բոնդի դերին16:37, 7 նոյեմբերի
Շքեղ ծննդյան տոն՝ հարկատուների հաշվին. Մարոկկոյում 93 հազար դոլար է ծախսվել Իվանկա Թրամփի անվտանգության ապահովման համար15:29, 7 նոյեմբերի
Ջեսիկա Սիմփսոնի սեքսուալ վերածնունդը. 46-ամյա աստղը խելքահան է լինում երիտասարդ սիրելիի համար14:23, 7 նոյեմբերի
Վարսակի և նուշի կաթը կարող են վնասել առողջությանը13:23, 7 նոյեմբերի
Դեմքին սպագետտիով լի ափսե է շպրտել. հարսնացուն կատաղել է, երբ ընկերուհին հրաժարվել է գիրանալ13:01, 7 նոյեմբերի

12:21, 7 նոյեմբերի
«Բրիջերթոնների» աստղ Սաբրինա Բարթլեթն ամուսնացել է Տոսկանայում. շքեղ հարսանիք ու հուզիչ կադրեր11:18, 7 նոյեմբերի
Քլոե Քարդաշյանի նախկին ամուսինն ընդամենը ութ օրում ավելի քան 50 հազար դոլար է վաստակել OnlyFans-ում10:30, 7 նոյեմբերի
Մեգան Մարքլի հորը ձեռնաշղթաներով դուրս են բերել ծերանոցից. մանկական պոռնոգրաֆիայի գործով նրան սպառնում է 20 տարվա ազատազրկում09:00, 7 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ