Երգչուհի Pink–ը «հարձակվել է» Քիմ Քարդաշյանի վրա

10:05   10 մարտի, 2016

Ըստ երեւույթին այսօրն էլ է նվիրված լինելու Քիմ Քարդաշյանի մերկ սելֆիներին: Արդեն երրորդ օրն է համացանցում չեն հանդարտվում Քիմի մերկ սելֆիների շուրջ քննարկումները, հասել է նրան, որ Հոլիվուդի աստղերը երկու ճամբարի են բաժանվել՝ Քիմին աջակցողների ու քննադատողների:

Pink–ը նույնպես իր Twitter–ում որոշել է անդրադառնալ այս թեմային.

«Աշխարհի բոլոր կանայք օգտագործում են իրենց ուղեղը, ուժը, էթիկան ու տաղանդը որպեսզի ուշադրություն գրավեն: Դա գուցե այդքան շատ ուշադրություն կամ էլ բանկային կտրոններ չի գրավում, որքան հետույքն ու կուրծքը, բայց այդ կանայք նման ուշադրության կարիք չունեն: Լռության ու հանգստի պահերին դու զգում ես «հարգանք» ու «հպարտություն» բառերի իմաստը: Դու երբեք ստիպված չես լինում արդարանալ: Անձամբ ես պատրաստ եմ մեծ հարգանքով լսել ցանկացած տեսակետ, բայց դա իմ տեսակետը դա չի փոխի»,- գրել է երգչուհին:



© NEWS.am STYLE