Քիմ Քարդաշյանի մերկ սելֆիների շուրջ աղմուկն ուժգնանում է: Փիրս Մորգանի եւ այլ աստղերի քննադատություններին պատասխանել են Քրիստինա Միլիանը, Էմիմ Ռատակովսկին, Քիսի Թեյգենը եւ ուրիշներ, որոնք պաշտպանել են 35-ամյա հայուհուն:

«Դա նրա անձնական գործն է ու նրա կարիերան, վերջ տվեք սեքսիզմին: Ինչո՞ւ է ձեզ թվում, թե ինչ-որ մեկը ստիպում է նրան այդպես վարվել»,- գրել էր Էմիլին:

«Ինչո՞ւ են ֆեմինստները միշտ բարկանում, երբ տեսնում են մի կնոջ, որը հպարտանում է իր մարմնով: Կարիք չկա աղջիկներին սովորեցնել, թե ինչպես պետք է նրանք իրենց ընկալեն ու ինչպես օգտագործեն սելֆին: Աղջիկներին խրատներ ու վերահսկողություն պետք չեն: Մերկ աղջիկները նորություն չեն»,- գրում է Ռոուեն Բլանչարդը՝ հրապարակելով հայտնի մարդկանց լուսանկարներ:

«Նա, ով փորձում է ղեկավարել կնոջը ու նրան խորհուրդներ է տալիս, կարող է սխալվել: Պետք չէ դատել կնոջը: Երբ տղան հրապարակում է լուսանկար, որտեղ երեւում է, թե ինչ կրքոտ է նա, ոչ մի դժգոհություն չի հնչում, իսկ երբ նման բան է անում կինը, վատ օրինակ են անվանում »,- գրել է դերասանուհի Էբիգեյլ Բրեսլինը:

«Սիրե՛ք ինքներդ ձեզ»,- գրել է Քրիստինա Միլիանը՝ ավելացնելով «Քիմ Քարդաշյան» հեշթեգը:
«Ոչ ոք Ջասթին Բիբերին ամոթանք չէր տալիս, երբ նա հրապարակում էր իր մերկ լուսանկարները, այդ դեպքում Քիմի՛ն ինչո՞ւ եք ամոթանք տալիս»,- գրում է դերասանուհի Էրիել Վինթերը:
«Կարծում եմ՝ յուրաքանչյուր կին պետք է ընտրություն ունենա, թե ինչ անի իր մարմնի հետ»,- գրել է մոդել ու դերասանուհի Բելլա Թորնը:
«Նայեցի այս ամենին ու որոշեցի ինձ համար թայլանդական սնունդ պատվիրել»,- գրել էր Ջոն Լեջենդի կինը՝ մոդել Քրիսի Թեյգենը:
Աղբյուրը՝ Just Jared
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:30, 25 հոկտեմբերի
Wine Story. ի՞նչ խմել, երբ ուզում ես տխուր լինել, սիրել և լսել ջազ16:35, 25 հոկտեմբերի

15:57, 25 հոկտեմբերի
Հրապարակվել է «Մոնթե» ֆիլմի պաշտոնական պաստառը. պրեմիերան՝ նոյեմբերի 25-ին15:25, 25 հոկտեմբերի
Վախեցրեք անցորդներին գեղեցիկ ձևով. Դիմահարդարման 5 գաղափար 2026 թվականի Հելոուինի համար14:31, 25 հոկտեմբերի
Աղբ և խավար. Ինչ կարդալ Հելոուինին12:30, 25 հոկտեմբերի
Հայկական ոճ. Երբեք մի՛ հագնվեք ձանձրալի10:30, 25 հոկտեմբերի

09:00, 25 հոկտեմբերի
Հորոսկոպ. ձեր կատարյալ զգեստը Հելոուինի համար01:22, 25 հոկտեմբերի

00:16, 25 հոկտեմբերի

23:00, 24 հոկտեմբերի

19:30, 24 հոկտեմբերի
«Քիմ Քարդաշյանը կարող է նախագահ դառնալ». կենսագիրը բացահայտում է նրա ընտանեկան գաղտնիքները, սկանդալային անցյալը և փառքի հանդեպ մոլուցքը