12:05 10 մարտի, 2016Երեկ Քիմ քարդաշյանը միացել էր Snapchat –ին ու արդեն ուրախացրել է իր առաջին տեսագրություններով, որոնցից մեկը հայուհին նվիրել է բոլոր նրանց, ում դուր չեն գալիս իր մերկ սելֆիներն ու հենց ինքը: Հիշեցնենք, որ արդեն երրորդ օրն է համացանցում չեն հանդարտվում Քիմի մերկ սելֆիների շուրջ քննարկումները։ Ամեն ինչ հասել է նրան, որ Հոլիվուդի աստղերը երկու ճամբարի են բաժանվել՝ Քիմին աջակցողների ու քննադատողների (իսկապես որ մարդիկ այնտեղ պարապ են մնացել): Երգչուհի Pink-ը հարձակվել էր Քիմ Քարդաշյանի վրա, իսկ Էմբեր Ռոուզն էլ պաշտպանել էր հայուհուն։

Քիմը արձագանքել է այդ ամենին բավականին հանգիստ՝ հրապարակելով մի տեսագրություն Լիլի Ալենի F*** You. երգի ներքո:
Երգի հատվածներից մեկը ՝ 'F you / F you very, very much / Cause we hate what you do / And we hate your whole crew / So please don't stay in touch.'