Մարգարտյա Սեւանը՝ Էդգար Արտիսի մոդելների հանդերձանք

16:20   11 մարտի, 2016

Հայ հայտնի նկարիչ, իլյուստրատոր Էդգար Արտիսը չի դադարում հիացնել իր աշխատանքներով։ Նրա յուրօրինակ մոդելները շարունակում են հայտնվել մեր ուշադրության կենտրոնում։ Անցյալ անգամ չկարողացանք անտարբեր անցնել ու անտեսել այն նկարազարդումները, որոնց համար ֆոն էին դարձել երեւանյան շենքերը։

Իսկ այսօր որոշել ենք ներկայացնել նկարչի նոր աշխատանքները, որոնք զարդարում են Հայաստանի մարգարիտ կապուտակ Սեւանն ու Գեղամա հպարտ լեռները։

Նշենք, որ Էդգար Արտիսին, որը թղթի վրա մատիտով պատկերում է մոդելների, այնուհետեւ նրանց «հագցնում է» զգեստներ` պատրաստված ամենատարբեր, ամենաանհավանական նյութերից, ճանաչում են ոչ միայն Հայաստանում, այլեւ դրա սահմաններից դուրս։ Արտասահմանյան պարբերականները նույնպես անդրադարձել են նրա անկրկնելի աշխատանքներին։

Պատրաստեց՝ Յանա

Լուսանկարները՝ նկարչի Facebook-յան էջից



© NEWS.am STYLE