Քիմ Քարդաշյանը ծաղիկներ է ուղարկել մոդել Էմիլի Ռատաժկովսկուն, որը նրան աջակցելու համար մերկացել էր

10:09   16 մարտի, 2016

Էմիլի Ռատաժկովսկուն մենք հիշում ենք այն ժամանակվանից, երբ նա նկարահանվել էր Ռոբին Թիքի շքեղ տեսահոլովակում: Սակայն պետք է նշել, որ մոդելը շատ ուժեղ բնավորություն ունի ու Քիմի մերկ սելֆիներին վերաբերող սկանդալի ամենաթեժ պահին էմիլին մերկացել էր հայուհուն աջակցելու համար:

24-ամյա գեղեցկուհին իր Instagram–ում հրապարակել է այն ծաղկեփնջի լուսանկարը, որը երեկ Քիմից էր ստացել: Ինչպես տեսնում ենք՝ Քարդաշյանը աղջկա ժեստը գնահատել էր:

«Շնորհակալությունը գեղեցիկ ծաղիկների ու բացիկի համար: Կարեւոր է, որ մենք օգնում ենք կանանց արտահայտել իրենց սեքսուալությունը եւ ցուցադրել իրենց մարմինն այնպես, ինչպես իրենք են կամենում»,- գրել է Էմիլին Քիմից ստացած ծաղիկների լուսանկարի տակ:



© NEWS.am STYLE