Արտ-դիլլեր Լարի Գագոսյանը 13 մլն դոլարով պենթհաուզ է գնել Մայամիում

15:31   18 մարտի, 2016

Gagosian Gallery պատկերասրահների ցանցի տեր, արտ-դիլեր, ծագումով հայ Լարի Գագոսյանը 13 մլն դոլարով պենթհաուզ է ձեռք բերել Մայամիում:

Լարիի նոր առանձնատունն ունի չորս ննջասենյակ ու վեց լոգարան։ Այն գտնվում է 42 հարկանի շենքում:

Նշվում է, որ այդ բնակելի համալիրում հիմնականում միլիարդատերեր են ապրում:

Ուշագրավ է, որ շենքը հսկայական բնակելի համալիրի մի մասն է, եւս երեք նման բնակելի համալիրներ էլ հարեւանությամբ են կառուցելու:

Հավելենք, որ գաղթական հայերի որդի Լարի Գագոսյանը սկսել էր բիզնեսը Քալիֆորնիայում՝ պոստերներ վաճառելով: Այսօր նա 11 պատկերասրահների սեփականատեր է՝ մեկը Նյու Յորքում, երկուսը՝ Լոնդոնում ու մեկական էլ Բեվերլի Հիլզում, Հռոմում, Աթենքում, Փարիզում, Ժնեւում ու Հոնկոնգում:

Աղբյուրը՝ Therealdeal.com



© NEWS.am STYLE