Ամերիկահայ Լարի Կակոսյանի պատկերասրահն ամերիկյան հայտնի նկարիչ Վիլեմ դե Կունինգի ուշ շրջանի 10 գործ կվաճառի: Այս մասին տեղեկացնում է The New York Times-ը: «Willem de Kooning: Ten Paintings, 1983-1985» անվանումով ցուցահանդես-վաճառքը կանցկացվի նոյեմբերի 8-ից մինչեւ դեկտեմբերի 21-ը:
Ցուցահանդեսը կհամակարգի Ջոն Էլդերֆիլդը, իսկ որպես խորհրդատու հանդես կգա Միացյալ Նահանգներում ծնված եւ Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանի պատվավոր գլխավոր համակարգող Լարի Կակոսյանը:
Վիլեմ դե Կունինգի հիմնադրամը որոշել է վաճառքի հանել նկարչի կտավները, քանի որ կրթական եւ գիտական նախաձեռնությունների զարգացման համար ֆինանսական միջոցների կարիք ունի: Հիմնադրամի ներկայացուցիչները հույս ունեն 10 նկարի վաճառքից ավելի քան 30 մլն դոլար ստանալ:
Մասնագետները դեռեւս չեն գնահատել կտավները, սակայն հայտնի է, որ վերջերս Christie’s-ի աճուրդում վաճառվել է Կունինգի այդ շրջանի երկու ստեղծագործություն. 1984 թվականին ստեղծվածը՝ 9.7 մլն, 1983-ին ստեղծվածը՝ 4.4 մլն դոլարով:
Վիլեմ դե Կունինգը 20-րդ դարի ամենաթանկ նկարիչներից է: Նա մահացել է 1997 թվականին, 92 տարեկանում: 1989-ին Կունինգի փաստաբանն ու դուստրը՝ Լիզան, նրան անգործունակ հայտարարեցին: Կյանքի վերջին տարիներին նա ոչ մի գործ չի ստեղծել:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:36, 26 հոկտեմբերի
Արդյո՞ք Թոմ Բրեդիի հետ սիրավեպը պառակտում է առաջացնում Victoria's Secret-ի հրեշտակների միջև. Քենդիս Սվեյնփոլը` Իրինա Շեյքի և Ջոան Սմոլսի հետ դրամայի կիզակետում15:29, 26 հոկտեմբերի
Chanel-ի և Hermès-ի պայուսակները՝ որպես նվեր հյուրերին, Backstreet Boys և մեկ միլիոն շահելու հնարավորություն. Դրեյքը ոճային կերպով է նշել իր 40-ամյակը14:30, 26 հոկտեմբերի
Ինչպես Քեթի Փերին գտավ պատանեկության տարիների իր երազանքի սերը Ջասթին Թրյուդոյի հետ13:31, 26 հոկտեմբերի
Ջոլիի հետ ութ տարվա պատերազմը թողել է իր հետքը. Բրեդ Փիթը խոսել է իր կյանքի ամենադժվար շրջանի մասին12:42, 26 հոկտեմբերի
Բարի գալուստ Ֆոնտանիա գյուղ. «Տաշիր Արենան» ներկայացնում է «ՖՈՆՏԱՆԻԱ» զարմանահրաշ շոուն12:06, 26 հոկտեմբերի
Քանյե Ուեսթը լուսանկարել է կնոջը թափանցիկ մինի զգեստով՝ առանց ներքնազգեստի. Բիանկա Սենսորիի նոր սկանդալային լուսանկարները11:37, 26 հոկտեմբերի
«Ինձ դուր է գալիս նրանց հետ ժամանակ անցկացնելը». Լյուիս Հեմիլթոնը բացահայտել է Քիմ Քարդաշյանի երեխաների հետ իր հարաբերությունների մանրամասները11:05, 26 հոկտեմբերի
Մեգան Մարքլի հայրը խոստովանել է, որ վճարել է սեքսի համար և պատասխանել է պեդոֆիլիայի մասին մեղադրանքներին10:49, 26 հոկտեմբերի
«Մենք մեր սերը ցույց ենք տվել այնպես, ինչպես այն կար». բլոգեր Միլենա Պետրոսյանը արձագանքել է ամուսնու մահից հետո առաջացած ատելությանը09:00, 26 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ08:29, 26 հոկտեմբերի

08:05, 26 հոկտեմբերի
Սամվել Թադևոսյանը ստացել է Ոսկե Գլոբուսի Beacon Award մրցանակը