Ինգուշ միլիարդատիրոջ որդու հարսանիքը մեկ միլիարդ դոլար են գնահատել

12:33   31 մարտի, 2016

Mirror պարբերականը հաշվել է ռուս միլիարդատիրոջ ծախսերը այն փառահեղ հարսանիքի համար, որի մասին արդեն երրորդ օրն է գրում են ռուսական լրատվամիջոցները: Շաբաթ երեկոյան «Ռուսսնավթի» համասեփականատեր Միխայիլ Գուցերիեւի որդու՝ Սաիդ Գուցերիեւի հարսանիքին ելույթ են ունեցել Սթինգը, Ջենիֆեր Լոպեսը, Պատրիսիա Կաասը, Էնրիկե Իգլեսիասը ու Ալլա Պուգաչովան:

Միխայիլ Գուցերիեւը հարսանիքի բոլոր հյուրերին թանկարժեք մետաղից, լեռնային բյուրեղներով ու Swarovski քարերով զարդատոփեր էր նվիրել, որոնց ընդհանուր արժեքը գերազանցել է 600 հազար եվրոն: Հարսանիքի մասին հիշողությունը պահպանելու համար այդ զարդատուփերի վրա փորագրված էր Սաիդ Գուցերիեւի ու Խադիջա Ուժախովայի հարսանիքի օրը:

Լրագրողները իրենց հաշվարկներն են արել ու հայտարարել, որ օլիգարխը հարսանիքի համար առնվազն 1 միլիարդ դոլար կամ էլ մոտավորապես 70 մլրդ ռուբլի է ծախսել: Լրատվամիջոցների տվյալներով այդ գումարում ընդգրկված է ռեստորանի ծաղկային ձեւավորումը, հանրահայտ հաստատությունում շքեղ դահլիճի վարձակալությունը, երկումետրանոց տորթը ու նույնիսկ հավաքույթի դահլիճի մոտ կայանած Rolls-Royce ավտոմեքենաները:

Միխայիլ Գուցերիեւի ընտանիքը Ջենիֆեր Լոպեսին մեկ միլիոն եվրո է վճարել հարսանիքում ելույթ ունենալու համար: Սթինգը 1.5 մլն եվրո է ստացել, Էնրիկե Իգլեսիասը՝ 500 հազար, Ալլա Պուգաչովան՝ 300 հազար:

Բավականին մեծ գումար էլ վճարել էին 20-ամյա գեղեցկուհի Խադիջայի հարսանեկան զգեստի համար: Հանրահայտ դիզայներ Elie Saab –ի հեղինակած թանկարժեք քարերով 25 կիլոգրամանոց զգեստը որոշ տվյալներով 360 հազար եվրո արժեր: Իսկ հարսնացուի գլխին հինգ միլիոն եվրո արժողության թագ էր:

Նշենք, որ հյուրասիրության, երաժիշտների, փառահեղ հրավառության,տորթի ու այլ հարսանեկան ատրիբուտների ծախսեր...

 



© NEWS.am STYLE