Արդեն պատմել ենք այն մասին, որ շաբաթ երեկոյան «Ռուսնավթի» համասեփականատեր Միխայիլ Գուցերիեւի որդու՝ Սաիդ Գուցերիեւի հարսանիքին ելույթ են ունեցել Սթինգը, Ջենիֆեր Լոպեսը (նրան հետո տեսել են Մոսկվայում գնումներ անելիս), Պատրիսիա Կաասը, Էնրիկե Իգլեսիասն ու Ալլա Պուգաչովան: Հետո նաեւ հայտնի են դարձել հատուկ այդ հանդիսության համար Մոսկվա ժամանած աստղերի հոնորարների չափերը: Ջենիֆեր Լոպեսի ելույթի համար Գուցերիեւների ընտանիքը մեկ միլիոն եվրո է վճարել: Մեկուկես միլիոն եվրո էլ Սթինգն է ստացել, իսկ Էնրիկե Իգլեսիասը հարսանիքին երգել է 500 հազար եվրոյով: Ամենաքիչը ստացել է Ալլա Պուգաչովան. Պրիմադոննան բեմ է դուրս եկել 300 հազար եվրոյով:
LifeNews-ը հայտնել է, որ հարսանիքին Միխայիլ Գուցերիեւը 300 զարդատուփ է նվիրել՝ 50 մլն ռուբլի ընդհանուր արժողությամբ: Հանդիսությանը մասնակցած յուրաքանչյուր ընտանիք տուն է գնացել՝ թանկարժեք մետաղից ու մալախիտից պատրաստված ու լեռնային բյուրեղներով ու Swarovski քարերով զարդարված շքեղ զարդատուփով:
Այդ իրադարձության մասին հիշողություն պահպանելու նպատակով զարդատուփերի վրա փորագրված էր Սաիդ Գուցերիեւի ու Խադիջա Ուժախովայի հարսանիքի օրը:

«Дни»-ն էլ գրում է, որ հարսանիքի հյուրերը զուգարանում 100 հազար եվրո արժողությամբ մատանի էին գտել, որի տիրոջը սակայն դեռ են գտել: Ուշագրավ է, որ մատանին փոխանցել են անվտանգության ծառայությանը: Հրավիրվածներից մեկն էլ հարսանյաց սրահում պայուսակ էր թողել ՝ 100 հազար ռուբլի արժողությամբ:
Ինգուշների ավանդույթներով՝ հարսանեկան արարողությունը կարող է տեւել մեկ շաբաթ, այնպես որ եւս մեկ տոնական օր Գուցերիեւները մտադիր են նշել նեղ շրջանակով Լոնդոնում:
Ճիշտ է, այնտեղ արդեն ոչ թե 600 հյուր կհավաքվի, այլ երիտասարդների հարազատներն ու ամենամտերիմ ընկերները: Հավանաբար այդ փակ ու մասշտաբներով ավելի համեստ միջոցառման ժամանակ ելույթ կունենան Բեյոնսեն ու Էլթոն Ջոնը:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:35, 25 հոկտեմբերի

15:57, 25 հոկտեմբերի
Հրապարակվել է «Մոնթե» ֆիլմի պաշտոնական պաստառը. պրեմիերան՝ նոյեմբերի 25-ին15:25, 25 հոկտեմբերի
Վախեցրեք անցորդներին գեղեցիկ ձևով. Դիմահարդարման 5 գաղափար 2026 թվականի Հելոուինի համար14:31, 25 հոկտեմբերի
Աղբ և խավար. Ինչ կարդալ Հելոուինին12:30, 25 հոկտեմբերի
Հայկական ոճ. Երբեք մի՛ հագնվեք ձանձրալի10:30, 25 հոկտեմբերի

09:00, 25 հոկտեմբերի
Հորոսկոպ. ձեր կատարյալ զգեստը Հելոուինի համար01:22, 25 հոկտեմբերի

00:16, 25 հոկտեմբերի

23:00, 24 հոկտեմբերի

19:30, 24 հոկտեմբերի
«Քիմ Քարդաշյանը կարող է նախագահ դառնալ». կենսագիրը բացահայտում է նրա ընտանեկան գաղտնիքները, սկանդալային անցյալը և փառքի հանդեպ մոլուցքը17:25, 24 հոկտեմբերի
Արհեստական ինտելեկտով ստեղծված երգչուհին հայտարարել է, որ հղի է և լքել է խումբը. երկրպագուները միանգամից չէին հասկացել, որ նա գոյություն չունի