10:01 31 մարտի, 2016Դեռ մեկ ամիս էլ չի անցել այն ժամանակվանից, երբ Քիմը համացանցում իր մերկ սելֆին էր հրապարակել, որը հերթական սկանդալի առիթ էր դարձել:

Այս անգամ հայուհին որոշել է ավելի հեռու գնալ ու հրապարակել է մերկ սելֆի 24-ամյա գեղեցկուհի մոդել Էմիլի Ռատաժկովսկու հետ (մոդելն աջակցել էր Քիմին, երբ բոլորը նրան քննադատում էին մերկ սելֆիներ հրապարակելու համար):

«Երբ մենք երկուսս էլ հագնելու բան չունենք, lol » այսպես է ստորագրել Քիմը լուսանկարը, որտեղ աղջիկներն ապագա քննադատներին իրենց միջնամատն են ցույց տալիս:
Աղջիկները լուսանկարը հրապարակել են իրենց էջերում մի քանի րոպեի տարբերությամբ:
Քիմը հետո հրապարակել է նաեւ Էմիլիի մեկ այլ լուսանկար, որտեղ նա թոփլես է:

«Էմիլի դու այնքան լավիկն ես»,- ստորագրել է լուսանկարը 35-ամյա հեռուստաաստղը: