Բեյոնսեի երկրպագուները հարձակվել են նրա ամուսնու սիրուհու վրա

12:07   26 ապրիլի, 2016

Երեկ Բեյոնսեն իր երկրպագուներին ուրախացրել էր նոր Lemonade ալբոմով, որն ապշեցրել էր բոլորին, քանզի Բեյոնսեն իր նոր երգերում անընդհատ անդրադառնում է խանդի, դավաճանության ու հավատարմության թեմաներին:

Կասկածներ կային, որ երգչուհու ամուսին Ջեյ Զին դավաճանել է աստղին Ռիհաննայի հետ, սակայն պարզվել է, որ ռեփերն իրականում իր սեփական Rocawear ընկերության դիզայներ Ռեյչել Ռոյի հետ է սիրավեպ սկսել: Երբ այդ մասին հայտնի է դարձել, Բեյոնսեի երկրպագուները «հարձակվել են» 42-ամյա Ռոյի վրա:

US Weekly գրում է, որ հենց «թագուհի Բիի» ֆանատների հարձակումների պատճառով է Ռոյը երեկ հետաձգել իր ծրագրած միջոցառումը: Ռեյչելը պետք է ելույթ ունենար Նյու Յորքում Mastering Your Métier միության դասընթացներին, սակայն բառացիորեն վերջին պահին նա անսպասելիորեն մտափոխվել է ու հրաժարվել մասնակցությունից:

«Ռեյչել Ռոյը անձնական պատճառներով ստիպված է հետաձգել իր ելույթը այսօրվա միջոցառման ժամանակ, ինչի համար ներողություն ենք խնդրում»,- հայտարարել է սեմինարի ներկյացուցիչը:



© NEWS.am STYLE