Հանրահայտ երգչուհի Բեյոնսեն երեկ իմ ամուսնու Tidal սթրիմինգային ծառայությունում ներկայացրել է իր նոր Lemonade ալբոմը, որի մեջ 13 ստեղծագործություն է ընդգրկվել:
Բեյոնսեի ալբոմի ձայնագրությանը մասնակցել են Քենդրիկ Լամարը, Ջեյմս Բլեյքը, Ջեք Ուայթը ու The Weeknd-ը:
Նոր երգերում երգչուհին գրեթե անթաքույց պատմել է այն մասին, որ իր եւ Ջեյ Զիի հարաբերություններում ամեն ինչ հարթ չէ, ինչպես թվում է. չէ՞ որ ինքն ի թիվս ամենայնի նաեւ ստիպված է եղել համակերպվել ամուսնու դավաճանության հետ: Եթե հիշում եք, լուրեր էին շրջանառվում, որ Ջեյ Զին կնոջը դավաճանել է Ռիհաննայի հետ, գուցե հենց դա է պատճառը, որ երկու երգչուհիներն այդքան էլ լավ հարաբերություններ չունեն:
Իհարկե, հստակ հայտնի չէ, թե հատկապես ում հետ է Ջեյը դավաճանել իր աստղային կնոջը, բայցեւայնպես նրա դավաճանության փաստն արդեն կասկածից վեր է :
Եվ այսպես, ահա Բեյոնսեի նոր երգերից որոշ արտահայտություններ, որոնք հաստատ ցույց են տալիս, որ նրա ընտանիքում խնդիրներ կան։
Hold Up երգից
Խայտառակություն է, որ դու թույլ տվեցիր, որ նման սերն անհետանա
Մի՞թե դու չես տեսնում, որ ինձ համար այլ տղամարդիկ գոյություն չունեն: Որ չի կարելի այսպես վարվել մի աղջկա հետ, ով սիրում է քեզ:
Ո՞րն է ավելի լավ՝ խանդել, թե՞ խելագարվել: Ես կնախընտրեի խելագարվելը
Don't Hurt Yourself երգից
Սա վերջին նախազգուշացումն է: Դու գիտես, որ ինձ հետ ես սկսել քո իսկական կյանքը: Եթե նման բան եւս մեկ անգամ կրկնվի, դու կկորցնես քո կնոջը:
Sorry երգից
Ես նայում եմ ժամին ու հասկանում, որ արդեն պետք է տանը լինես: Եվ ես զղջում եմ, որ համաձայնել եմ ամուսնանալ քեզ հետ:
Daddy Lessons երգից
Հայրս ինձ նախազգուշացնում էր քո նմանների մասին: Նա ասում էր, որ ես քեզ համար պարզապես խաղալիք եմ լինելու:
Sandcastles երգից
Մենք ավազից ամրոցներ ենք կառուցել, ու հիմա դրանք փլուզվում են: Եթե ես հեռանամ, ապա դու կլացես, բայց ես խոստացել եմ չվերադառնալ:
Love Drought երգից
Ես միշտ ուշադիր ու հավատարիմ եմ եղել քո նկատմամբ, ուշադրություն դարձրել ամեն մի մանրուքի: Ուրեմն ի՞նչն եմ ես սխալ արել:
Աղբյուրը՝ Spletnik
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը10:37, 27 ապրիլի
Սելենա Գոմեսին տխրեցնում են իր սերնդակիցների գեղեցկության չափանիշները09:00, 27 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին