15:07 28 ապրիլի, 2016Ինչպես հայտնի է, Ժաննա Ֆրիսկեի մահվանից հետո երգչուհու ազգականների եւ «Ռուսֆոնդ» բարեգործական հիմնադրամի միջեւ սկանդալ էր բորբոքվել: Տարաձայնությունների պատճառ է դարձել այն գումարը, որը Ֆրիսկեի երկրպագուները հավաքել էին երգչուհու բուժման համար: 2014-ի աշնանը բուժումը շարունակելու համար երգչուհու «Ռոսբանկի» անձնական հաշվին փոխանցվել էր 25 մլն ռուբլի: Սակայն երգչուհու հուղարկավորությունից հետո նրա ազգականները ու բարեգործական կազմակերպությունը իրար մեղադրեցին 21 մլն ռուբլու կորուստի մեջ: Իսկ հիմա Ժաննա Ֆրիսկեի մորը կասկածում են գումարային խաբեությունների մեջ: Ու չնայած երգչուհու հայրը հերքում է իր ու կնոջ մեղքը ու ամեն ինչ բարդում Դմիտրի Շեպելևի վրա, Life.ru –ն գրում է, որ Ֆրիսկեի մորը կարող են պայմանական ժամկետով ազատազրկման դատապարտել խաբեության համար:

Այս մասին հայտնել է իրավաբան Միխայիլ Ցիվինը:
Նրա կարծիքով Օլգա Ֆրիսկեին դժվար թե բանտ նստեցնեն:

«Նա հանգուցյալ երգչուհու մայրն է, որին ամբողջ աշխարհն էր ուզում օգնել: Նրան հավանաբար իրական ժամկետ չեն տա, նա տարիքով մեծ կին է, նրա դեպքում կարծում եմ պայմանական ժամկետ կտան՝ գումարի պարտադիր փոխհատուցումով: Ես նրանց խորհուրդ կտայի «Ռուսֆոնդի» հետ հաշտություն կնքել ու գումարը վերադարձնել միանգամից կամ մաս- մաս: Հակառակ դեպքում դա խաբեություն է, հանրային գումարների գողություն ու վստահության չարաշահում: Այս ամբողջ պատմությունից «վատ հոտ է գալիս»: Բուժման, վիրահատությունների ու դեղերի վճարները ոչ մի տեղ ամրագրված չեն: Դրանք ուրիշի փողերն են ու դրանք չի կարելի յուրացնել ու ծախսսել սեփական կարիքների համար»,- շեշտել է իրավաբանը:
