Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

Ժաննա Ֆրիսկեի հայրը պատմել է անհետացած միլիոնների մասին

18:29, 27 ապրիլի

Ինչպես հայտնի է, Ժաննա Ֆրիսկեի մահվանից հետո երգչուհու ազգականների եւ «Ռուսֆոնդ» բարեգործական հիմնադրամի միջեւ սկանդալ էր բորբոքվել: Տարաձայնությունների պատճառ է դարձել այն գումարը, որը Ֆրիսկեի երկրպագուները հավաքել էին երգչուհու բուժման համար: 2014-ի աշնանը բուժումը շարունակելու համար երգչուհու «Ռոսբանկի» անձնական հաշվին փոխանցվել էր 25 մլն ռուբլի: Սակայն երգչուհու հուղարկավորությունից հետո նրա ազգականները ու բարեգործական կազմակերպությունը իրար մեղադրեցին 21 մլն ռուբլու կորուստի մեջ: Իսկ հիմա Ժաննա Ֆրիսկեի մորը կասկածում են գումարային խաբեությունների մեջ:

Երգչուհու վրդովված հոր խոսքով այդ 20 մլն ռուբլին նրանց անձնական գումար  է եղել, այլ ոչ թե «Ռուսֆոնդին» փոխանցվածը: 

Վլադիմիր Ֆրիսկեն հայտնել է, որ 20 մլն-ը, որը երգչուհու մահվանից երկու շաբաթ առաջ հանվել էր նրա հաշվից իր ու իր մահացած  դստեր անձնական խնայողություններն էին: Նա  պնդում է, որ «Ռուսֆոնդի»  հավաքած գումարի մեծ մասը արտասահման է փոխանցել Ժաննայի քաղաքացիական ամուսին, շոումեն Դմիտրի Շեպելեւը: Նաեւ Ֆրիսկեն հայտնել է, որ դստեր գումարային հաշիվները տնօրինելու լիազորագիրը մոր անունով էր ձեւակերպվել դեռ մինչեւ նրա բուժման համար դրամահավաքը: 

Ֆրիսկեի հոր խոսքով ինքն ապացույցներ ունի, որ դրանք «Ռուսֆոնդի» գումարները չեն:

«Լիազորագիրը տրվել է 2013-ին, իսկ «Ռուսֆոնդը» այդ գումարները տվել է միայն մեկ տարի հետո: Ի դեպ, որտեղ էին այդ գումարները՝ ես չգիտեմ, նրանք այդ գումարը հավաքել են միայն 2014-ի փետրվարի 28-ին: Նախ գումար մենք չենք ստացել, դրանք Շեպելեւն է ստացել, ու նա է նրանց հետ պայմանագիր կնքել։ Դա ամեն տեղ ամրագրված է: Հետո, Ամերիկայում նա ինչ-որ լիազորագիր է վերցրել ինչ-որ նոտարից, կարծես Գրուշեւսկի ազգանունով: Մի խոսքով Ժաննայի գումարներից նա մոտավորապես 50 մլն է հանել: Նա դրանք օգտագործել է տան ու էլի ինչ -որ բանի համար, չգիտեմ: Ես գիտեմ միայն, որ դա նույն հաշվից էր, որին նա մուտք ուներ: Ես չգիտեմ, թե ուրիշ ինչպես կարող էին գումար հանել,  եթե ոչ Շեպելեւի միջոցով: Բացի դրանից ես հարյուր տոկոսով գիտեմ, որ դրանում «Ռուսֆոնդի» մատն էլ է խառը: Այդ 20 մլն-ի համար ես բոլոր փաստաթղթերն ունեմ, ու ես մտադիր չեն որեւէ մեկին դրանք ցույց տալ:

Մենք արդեն դիմել ենք դատախազություն ու քննչական բաժին: Դուստրս իմ կնոջ անունով էր լիազորագիր ստորագրել, որպեսզի իր մահվան դեպքում նա կարողանա օգտվել իր «Ռոսբանկի» հաշվի  գումարներից, բայց մենք ձեռք չենք տվել այդ գումարներին: Իսկ երբ նրա մահվանից առաջ՝  մայիսի 15-ին մեզ 200 000 դոլար էր պետք, մենք դրանք պարտքով ենք վերցրել, իսկ հետո հանել հաշվից ու հետ տվել պարտքը: Ես ունեմ նույնիսկ այդ մարդկանց ստորագրությունները: Ես կարող եմ ասել, որ «Ռուսֆոնդի» գումարները գողացված չեն, մենք դրանք չենք գողացել, դրանք ամբողջը ծախսվել են բուժման համար: Այդ 20 մլն –ի մասին կարելի է նույնիսկ չխոսել: Պետք է գտնել այն գումարները, որոք Շեպելեւը Լոս Անջելես էր փոխանցել: Երբ Ժաննային արդեն հնարավոր չէր տեղափոխել,  նա Ժաննային Ամերիկա տարավ, բայց այնտեղ Ժաննան ոչ մի  բուժում չէր ստանում: Ի՞նչ էր անում այնտեղ: Ժաննան ինձ ասել էր, որ իրենց ինչ- ո ր թղթեր են ստորագրել: Թե ինչ թղթեր չգիտենք: Բայց ես գիտեմ, որ այնտեղ «Ռուսֆոնդի» օգնությամբ շատ մեծ գումարներ են փոխանցվել»  մեջբերում է Ֆրիսկեին Life.ru-ն:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել