Սերը՝ առաջին համբույրից, կարող է իրականություն լինել: Հոգեբանները կարծում են, որ նրանք, ովքեր հավատում են «առաջին համբույրից առաջացած սիրուն», թույլ են տալիս իրենց ակնկալիքներին ազդել իրենց սիրային կյանքի վրա:
Ռոմանտիկ հարաբերությունների մասին իդեալականացված համոզմունքներ ունեցող մարդիկ ավելի հավանական է, որ մեծ նշանակություն են տալիս հարաբերությունների կարեւոր իրադարձություններին, ինչպիսին է առաջին համբույրը: Ապացուցված է, որ պատմությունները, որոնց հիմքում կան քիմիա, կապ եւ ստամոքսում թիթեռներ, դրական ազդեցություն են ունենում մարդկանց սիրային կյանքի վրա:
Վերջերս «Frontiers in Psychology» ամսագրում հրապարակված ուսումնասիրությունը բացատրում է, թե ինչպես են առաջին համբույրի մասին հավատալիքներն ազդում մարդկանց՝ սիրահարվելու պրոցեսի վրա:
Նախ, հետազոտողները պարզել են, որ առաջին համբույրը կարող է «կողակցին ընտրելու» գործիք լինել, քանի որ երբ համբուրվելու համար թեքվում ես, զգում ես զուգընկերոջդ բույրը, որը կարող է մարդու առողջության ցուցանիշ լինել:
Առաջին համբույրի մասին համոզմունքները ձեւավորում են սիրահարների ընկալումները ռոմանտիկ հարաբերությունների մասին եւ ազդում հարաբերությունների ընթացքի եւ որակի վրա:
Հետազոտությունը ցույց է տվել, որ եթե կարծում եք, որ ձեր զուգընկերը լավ է համբուրվում, եւ հաճախ եք համբուրվում, ապա դա խոսում է ինչպես ձեր սեռական բավարարվածության, այնպես էլ, ընդհանուր առմամբ, ձեր հարաբերությունների որակի մասին:
Հետազոտողները ասում են, որ մարդիկ, ովքեր իդեալականացրել են ռոմանտիկ ակնկալիքները, օրինակ՝ հավատալով, որ առաջին համբույրը կարեւոր է, հավանական է, որ անտեսեն իրենց զուգընկերոջ թերությունները:
Ձեր զուգընկերոջը կուռք դարձնելու այս պատրաստակամությունը պարզապես ֆանտազիա չէ, այլ ապացուցված է, որ օգնում է պահպանել հարաբերությունների բավարարվածությունը եւ հավատարմությունը, ինչը հանգեցնում է ավելի երկարատեւ հարաբերությունների:
Այնուամենայնիվ, որոշ ռոմանտիկների համար «առաջին համբույրի համոզմունքների» չափազանց մեծ շեշտադրումը կարող է նպաստել ավելի անիրատեսական ակնկալիքների առաջացմանը, որոնք դատապարտում են նրանց հարաբերությունները ձախողման:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:20, 30 օգոստոսի

14:19, 30 օգոստոսի
«Մաշկի դիետա»․ աշխատո՞ւմ է արդյոք կատարյալ մաշկ ունենալու համար TikTok-ի skin cycling մեթոդը12:30, 30 օգոստոսի
Հայկական ոճը դեմքերով․ ինչպես նորովի մատուցել ամառային սովորական հագուստը10:30, 30 օգոստոսի

09:00, 30 օգոստոսի
Կենդանակերպի նշաններ․ ձեր իդեալական սիրեկանի կերպարը19:21, 29 օգոստոսի
Խոհարարական նոր բացահայտում․ ԱՄՆ-ում կոչ են անում ուտել ձմերուկի կեղևը18:15, 29 օգոստոսի
«Ես նրանց չեմ կարոտում»․ Միշել Օբամայի խոստովանությունը դուստրերի մասին պառակտել է սոցիալական ցանցերը17:26, 29 օգոստոսի
Էփշտեյն, բռնաբարության մեղադրանքներ և սկանդալներ․ Նորվեգիայի նոր միապետը գահ է բարձրանում սկանդալներով արատավորված կնոջ կողքին16:57, 29 օգոստոսի

16:36, 29 օգոստոսի
6,2 միլիոն դոլարով բանան գնած միլիարդատերը դատի է տվել նախկին ընկերուհուն՝ 4,5 միլիոն դոլար հարսնացուի փրկագնի պատճառով15:28, 29 օգոստոսի
«Ու՞մ է պետք Rolex-ը». Մահացած միլիարդատեր Չարլի Մունգերի գլխավոր խորհուրդը երիտասարդներին14:28, 29 օգոստոսի
Քարդի Բին զարդարել է «Vogue Arabia»-ի շապիկը՝ լիբանանահայ դիզայներ Կրիգոր Ջաբոտյանի զգեստով