Eurovision’s Next Top Model 2016. Իվետա Մուկուչյանը՝ առաջին փուլի հաղթող

19:31   3 մայիսի, 2016

Եվրատեսիլ 2016 երգի մրցույթի մեկնարկին ընդամենը մեկ շաբաթ է մնացել եւ արդեն հայտնի են այն գեղեցկուհիների անունները, որոնք շարունակելու են պայքարել Eurovision’s Next Top Model (Եվրատեսիլի հաջորդ թոփ մոդել) տիտղոսի համար։ Իհարկե, քվեարկությանն անդրադարձել ենք եւ նշել, որ առաջին իսկ օրից Հայաստանի պատվիրակ Իվետա Մուկուչյանը ձայների մեծամասնությամբ առաջին տեղում է եղել։  

Եվ պետք էր ակնկալել, որ քվեարկության առաջին փուլում լավագույն արդյունքը հենց Իվետան է ապահովել։ Ապրիլի 3-ին մեկնարկած քվեարկությունում ներկայացված 26 գեղեցկուհիներից միայն 14-ը կարող էին ստանալ պայքարը շարունակելու իրավունք։ Եվ այժմ նրանք մրցելու են քվեարկության վերջին փուլում, երբ կորոշվի Eurovision’s Next Top Model 2016-ը։

Մինչ այսօր քվեարկության առաջատարն է եղել Իվետա Մուկուչյանը եւ այս պահի դրությամբ Իվետան 16489 ձայնով (35.49%) գլխավորում է ցուցակը։ Լավագույն եռյակում Հայաստանին զիջում են Ադրբեջանն ու Մալթան։

Հիշեցնենք, որ մայիսի 2-ին Իվետա Մուկուչյանն առաջին անգամ բարձրացավ շվեդական Էրիքսոն Գլոբ արենայի բեմ եւ միանգամից գրավեց լրատվամիջոցների ուշադրությունը՝ դառնալով նրանց ֆավորիտը։ Համերգային փորձերի առաջին օրը մեր պատվիրակի ելույթը համարվեց լավագույնը։ 

 

Պատրաստեց՝ Յանա

Աղբյուրը՝ Wiwibloggs



© NEWS.am STYLE