Առաջիկայում սպասվող երաժշտական իրադարձություններից ամենակարեւորը համարվող «Եվրատեսիլ» մրցույթից առաջ կազմակերպվում են բազմաթիվ քվեարկություններ։ Հենց դրանց արդյունքներն էլ հուշում են, թե ովքեր են համարվում հեռուստադիտողների ֆավորիտները եւ ովքեր ավելի շատ ձայներ կհավաքեն եզրափակիչ փուլում։ Բայց մրցույթի գեղեցիկ սեռի ներկայացուցիչները փորձում են գրավել ոչ միայն առաջին տեղը, այլեւ օգտատերերի սրտերը՝ «Եվրատեսիլ 2016»-ի հաջորդ թոփ մոդել (Eurovision’s Next Top Model 2016) ճանաչվելու համար։

Ամեն տարի բրիտանական Wiwibloggs կայքը քվեարկություն է անցկացնում՝ պարզելու մրցույթի մասնակիցներից ում է հաջողվել ավելի մեծ սեր ու ճանաչում վայելել կայքի այցելուների շրջանում։ Քվեարկությանն արդեն անդրադարձել ենք, իսկ հիմա կիսվենք հիանալի լուրով։ Այս պահի դրությամբ Հայաստանի պատվիրակ Իվետա Մուկուչյանը ձայների մեծամասնությամբ առաջին տեղում է։ Բայց դեռ վաղ է մտածել, որ հենց նա կլինի տիտղոսակիրը, քանզի քվեարկությունը դեռ շարունակվում է, եւ Իվետան դեռ ձեր աջակցության կարիքն ունի։ Եթե ցանկանում եք տեսնել նրան Eurovision’s Next Top Model 2016, ապա կարող եք քվեարկել նրա օգտին։

Հիշեցնենք, որ 2015-ին Հայաստանը ներկայացնող «Genealogy» խմբի անդամներից Թամար Կապրելյանն արժանացավ այս մեծ պատվին եւ հուսանք, որ 2016-ին նույնպես այս փոքրիկ հաղթանակը մերը կլինի։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 7 նոյեմբերի

18:18, 7 նոյեմբերի
Ռիչարդ Բրենսոնն ու Ռեյ Դալիոն չեն հանդուրժում բամբասողներին. ինչի՞ համար են միլիարդատերերը պատրաստ աշխատանքից հեռացնել աշխատակիցներին17:33, 7 նոյեմբերի
Ռոբերտ Փաթինսոնն ու Նիկոլաս Հոլթը հավակնում են Ջեյմս Բոնդի դերին16:37, 7 նոյեմբերի
Շքեղ ծննդյան տոն՝ հարկատուների հաշվին. Մարոկկոյում 93 հազար դոլար է ծախսվել Իվանկա Թրամփի անվտանգության ապահովման համար15:29, 7 նոյեմբերի
Ջեսիկա Սիմփսոնի սեքսուալ վերածնունդը. 46-ամյա աստղը խելքահան է լինում երիտասարդ սիրելիի համար14:23, 7 նոյեմբերի
Վարսակի և նուշի կաթը կարող են վնասել առողջությանը13:23, 7 նոյեմբերի
Դեմքին սպագետտիով լի ափսե է շպրտել. հարսնացուն կատաղել է, երբ ընկերուհին հրաժարվել է գիրանալ13:01, 7 նոյեմբերի

12:21, 7 նոյեմբերի
«Բրիջերթոնների» աստղ Սաբրինա Բարթլեթն ամուսնացել է Տոսկանայում. շքեղ հարսանիք ու հուզիչ կադրեր11:18, 7 նոյեմբերի
Քլոե Քարդաշյանի նախկին ամուսինն ընդամենը ութ օրում ավելի քան 50 հազար դոլար է վաստակել OnlyFans-ում10:30, 7 նոյեմբերի
Մեգան Մարքլի հորը ձեռնաշղթաներով դուրս են բերել ծերանոցից. մանկական պոռնոգրաֆիայի գործով նրան սպառնում է 20 տարվա ազատազրկում09:00, 7 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ