Մոռացեք Քարդաշյանների մասին, այժմ կա Մուկուչյան. Wiwibloggs-ը՝ Eurovision Next Top Model 2016 Իվետայի մասին

18:01   13 մայիսի, 2016

Ամեն տարի բրիտանական Wiwibloggs կայքը քվեարկություն է անցկացնում «Եվրատեսիլ»-ի հաջորդ թոփ մոդելին (Eurovision’s Next Top Model) որոշելու համար։ Այս քվեարկության միջոցով պարզ է դառնում, թե մրցույթի մասնակից գեղեցկուհիներից ում է հաջողվել ավելի մեծ սեր ու ճանաչում վայելել կայքի այցելուների շրջանում։ Եվ ինչպես կարելի էր ակնկալել, այսօր հայտնի դարձավ, որ Eurovision’s Next Top Model 2016 պատվավոր կոչմանն արժանացել է հիանալի արտաքին եւ ձայնային տվյալներ ունեցող Իվետա Մուկուչյանը։

NEWS.am STYLE-ը որոշել է զրուցել կայքի ամենահայտնի թղթակցի՝ Ուիլյամ Լի Ադամի հետ, եւ լսել նրա մեկնաբանությունը Իվետայի հաղթանակի մասին։

«Հիանալի է։ Այն, որ Իվետան մասնակցում եւ հաղթում է մեր քվեարկությունը, նշանակում է՝ մարդիկ լավ ճաշակ ունեն։ Ես սա նույնիսկ չեմ կարող մրցույթ անվանել՝ Իվետան հենց սկիզբ էր առաջատար։ Հայկական գեղեցկության մասին հայտնի է ամբողջ աշխարհում։ Քարդաշյանները դարձել են դրա դեսպանները, եւ ես կարծում եմ, որ Իվետան նախաձեռնությունն իր ձեռքն է վերցնում։ Նա այնքան ինքնավստահ է, այնքան բնական, բարձրահասակ, գեղեցիկ, նրան նույնիսկ դիմահարդարում պետք չէ, շքեղ մարմին ունի. իսկական մոդել է։ Կցանկանայի, որ նա հաղթեր, քանի որ արժանի է։ Նվազագույնը պետք է հայտնվի TOP 5-ում, հակառակ դեպքում կնշանակի, որ Եվրոպայի հետ մի բան այն չէ»,- նշել է Ուիլյամը։

 

Սյունե Առաքելյան, Պարույր Սինյավսկի՝ Ստոկհոլմից



© NEWS.am STYLE