Ամեն տարի բրիտանական Wiwibloggs կայքը քվեարկություն է անցկացնում «Եվրատեսիլ»-ի հաջորդ թոփ մոդելին (Eurovision’s Next Top Model) որոշելու համար։ Այս քվեարկության միջոցով պարզ է դառնում, թե մրցույթի մասնակից գեղեցկուհիներից ում է հաջողվել ավելի մեծ սեր ու ճանաչում վայելել կայքի այցելուների շրջանում։
Այս տարի կայքը դեռեւս ապրիլի սկզբին էր քվեարկություն հայտարարել այս տարվա թոփ մոդելին գտնելու համար։ Քվեարկությանն արդեն անդրադարձել ենք, ինչպես նաեւ նշել, որ տեւական ժամանակ է առաջատարի դերում հենց Հայաստանի պատվիրակ Իվետա Մուկուչյանն է: Ավելին, մայիսի 3-ին ավարտվեց քվեարկության առաջին փուլը եւ ձայների մեծամասնությամբ առաջին տեղում Իվետան էր:
Քվեարկությունն ավարտված է եւ ինչպես կարելի էր ակնկալել, Eurovision’s Next Top Model 2016 պատվավոր կոչմանն արժանացել է Իվետա Մուկուչյանը, որը հանդիսատեսին եւ օգտատերերին գրավել է ոչ միայն իր արտաքին տեսքով, այլեւ գեղեցիկ ձայնով։ Իվետան ձայների 31.45%-ով հաղթել է քվեարկությունը՝ առաջ անցնելով Ադրբեջանի եւ Բուլղարիայի ներկայացուցիչներին։

Այո, Հայաստանի պատվիրակի սիրո ալիքները տարածվել ու համակել են բոլորին։
Հիշեցնենք, որ անցյալ տարի «Եվրատեսիլ 2015»-ի հաջորդ թոփ մոդել քվեարկությունում նույնպես հաղթել էր մեր գեղեցկուհի Թամար Կապրելյանը՝ «Genealogy» խմբից։
Պատրաստեց՝ Յանա
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 7 նոյեմբերի

18:18, 7 նոյեմբերի
Ռիչարդ Բրենսոնն ու Ռեյ Դալիոն չեն հանդուրժում բամբասողներին. ինչի՞ համար են միլիարդատերերը պատրաստ աշխատանքից հեռացնել աշխատակիցներին17:33, 7 նոյեմբերի
Ռոբերտ Փաթինսոնն ու Նիկոլաս Հոլթը հավակնում են Ջեյմս Բոնդի դերին16:37, 7 նոյեմբերի
Շքեղ ծննդյան տոն՝ հարկատուների հաշվին. Մարոկկոյում 93 հազար դոլար է ծախսվել Իվանկա Թրամփի անվտանգության ապահովման համար15:29, 7 նոյեմբերի
Ջեսիկա Սիմփսոնի սեքսուալ վերածնունդը. 46-ամյա աստղը խելքահան է լինում երիտասարդ սիրելիի համար14:23, 7 նոյեմբերի
Վարսակի և նուշի կաթը կարող են վնասել առողջությանը13:23, 7 նոյեմբերի
Դեմքին սպագետտիով լի ափսե է շպրտել. հարսնացուն կատաղել է, երբ ընկերուհին հրաժարվել է գիրանալ13:01, 7 նոյեմբերի

12:21, 7 նոյեմբերի
«Բրիջերթոնների» աստղ Սաբրինա Բարթլեթն ամուսնացել է Տոսկանայում. շքեղ հարսանիք ու հուզիչ կադրեր11:18, 7 նոյեմբերի
Քլոե Քարդաշյանի նախկին ամուսինն ընդամենը ութ օրում ավելի քան 50 հազար դոլար է վաստակել OnlyFans-ում10:30, 7 նոյեմբերի
Մեգան Մարքլի հորը ձեռնաշղթաներով դուրս են բերել ծերանոցից. մանկական պոռնոգրաֆիայի գործով նրան սպառնում է 20 տարվա ազատազրկում09:00, 7 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ