23:48 14 մայիսի, 2016Մինչ բոլորս հեռուստաէկրանների առաջ լարված հետեւում ենք «Եվրատեսիլ-2016»-ի եզրափակիչ փուլի ընթացքին եւ անհամբերությամբ սպասում մրցույթում մեր պատվիրակ Իվետա Մուկուչյանի ելույթին, բրիտանական Wiwibloggs կայքը ամփոփել է եվրատեսիլյան լավագույն տեսահոլովակ քվեարկությունը:
Մոտ երկու շաբաթ առաջ Wiwibloggs–ի հայտարարած նոր քվեարկության արդյունքների համաձայն՝ Իվետա Մուկուչյանը կրկին առաջատարն է: Մեր գեղեցկուհու «LoveWave» ստեղծագործության սիրո ալիքները տարածվել ու հաղթանակ են բերել նրան: Ձայների 12.53%-ով Իվետան առաջ է անցել Իսպանիայի եւ Ռուսաստանի պատվիրակներից եւ եւս մեկ փոքրիկ հաղթանակ գրանցել իր օգտին:

Ինչո՞ւ եւս մեկ, որովհետեւ օրեր առաջ Իվետա Մուկուչյանը արժանացել էր Eurovision’s Next Top Model 2016 պատվավոր կոչմանը: Իվետան հանդիսատեսին եւ օգտատերերին գրավել է ոչ միայն իր արտաքին տեսքով, այլեւ գեղեցիկ ձայնով։ Ձայների 31.45%-ով մեր գեղեցկուհին հաղթել է քվեարկությունը՝ առաջ անցնելով Ադրբեջանի եւ Բուլղարիայի ներկայացուցիչներին։
