Տես հա Թեյլոր Սվիֆթ, չփոշմանե՛ս. Քելվին Հարիսը նոր երգ է ներկայացրել Ռիհաննայի հետ

11:23   17 հունիսի, 2016

Դե, Թեյլոր Սվիֆթ, սպասիր...

Քելվին Հարիսը վշտացած չէ, որ Թեյլոր Սվիֆթը դավաճանել է իրեն և նույնիսկ պատասխան հարված է հասցնում նրան:

Երեկ հանրահայտ դիջեյը Թեյլորին ջնջել էր սոցցանցերի իր հաշիվներից, իսկ ավելի ուշ հայտնի է դարձել, որ Քելվինն էլ իր ծրագրերն ուներ... Ռիհաննայի հետ։

Դիջեյին պապարացիները բռնացրել են նրա տանը: Երաժիշտը սիրալիր ձևով սելֆի է արել երկրպագուների հետ, իսկ հետո անսպասելիորեն հայտնել լրագրողներին, որ երաժշտական նախագիծ է պատրաստում Ռիհաննայի հետ, ինչին հավաքված ֆաներն ու պապարացիները գոհունակությամբ են արձագանքել:

Ի դեպ, հիշո՞ւմ եք մեր նյութը Քիմ Քարդաշյանի մասին, որն այդքան էլ հաճելի բաներ չէր ասել Թեյլորի մասին՝ նրան անվանելով խաբեբա: Սվիֆթը կոնֆլիկտ ունի Քանյե Ուեսթի հետ ռեփերի նոր երգերից մեկի պատճառով: Դե իսկ հիմա էլ մի փոքրիկ շտրիխ Քելվինի կողմից։ Հատուկ Թեյլորի համար՝ դիջեյը հայտնվել է Քանյեի Yeezys հավաքածուի կոշիկով: Այնպես որ, Ուեսթի բանակում լուրջ «հրամանատար» է հայտնվել:

Ինչ վերաբերում է երգին, դուք այն կլսեք ուղիղ մեկ րոպեից։

Աղբյուր՝ TMZ

 



© NEWS.am STYLE