Թոփլես Քլոե եւ Քորթնի Քարդաշյանները՝ ջրահարսների կերպարով

13:03   17 հունիսի, 2016

Եթե Քարդաշյան-Ջեններ գերդաստանից որեւէ մեկը սկսում է մերկանալ, դրան որպես կանոն շղթայական ռեակցիայով հաջորդում են գրեթե ամբողջ ընտանիքի մերկ ֆոտոշարքերը:

Այն բանից հետո, երբ Քիմը իր մարմինն է ցուցադրել GQ-ի համար ֆոտոշարքում, որին տված հարցազրույցում հասցրել է նաեւ Թեյլոր Սվիֆթին մեղադրել ստի մեջ, Քայլի Ջենները հրապարակել է լողազգեստով իր լուսանկարը, իսկ հիմա էլ Քորթնիի ու Քլոեի հերթն է ներկայանալ իրենց ամբողջ գեղեցկությամբ:

Քլոեն իր կայքում հրապարակել է երկու լուսանկար, որոնցից մեկում ինքն է, իսկ մյուսում՝ քույրը, երկուսն էլ թոփլես՝ ջրահարսների կերպարով:

Քլոեն պարզաբանել է, որ լուսանկարներ վաղուց են արվել ինչ-որ ամսագրի համար, սակայն այդ նախագիծը չգիտես ինչու փակվել էր:

Այդ լուսանկարները առաջ ոչ մեկը չէր տեսել, դրա համար էլ Քլոեն որոշել է հրապարակել դրանք:

Քիմն ի դեպ նույնպես 2012-ին ջրահարս էր «խաղում»:

Աղբյուր՝ Daily Mail



© NEWS.am STYLE