16:18 21 հունիսի, 2016Թեյլոր Սվիֆթը կզղջա, եթե սկսի վիճաբանել Քիմ Քարդաշյանի ու Քանյե Ուեսթի հետ: Դա ոչ մի լավ բան չի խոստանում այսպես կոչված փոփ երաժշտության այսպես կոչված թագուհուն: Հիշեցնենք, թե ինչից է սկսվել այս ամբողջ պատմությունը:

Քիմ Քարդաշյանը GQ–ին տված հարցազրույցում (այո, այնտեղ միայն Քիմի մերկ լուսանկարները չէին) նշել է, որ Թեյլոր Սվիֆթը խաբել է Քանյե Ուեսթին: Քանյեն իր նոր երգերից մեկում վիրավորել էր Թեյլորին 'I feel like me and Taylor Swift might still have sex, I made that b**ch famous տողերով ( հետագայում հայտնելով, որ այս տողերը նախապես համաձայնեցրել էր երգչուհու հետ՝ նրանից ստանալով թույլատվություն, ինչը Սվիֆթը առայսօր հերքում է)։

Եվ այսպես, դրան հաջորդել են երգչուհու ներկայացուցիչների մեկնաբանությունները (Թեյլորը պաշտում է իրեն անմեղ զոհ ներկայացնելը՝ դա նրա սիրելի հնարքն է), որոնք նախ պնդում էին, որ Քանյեի հետ ոչ մեկը չի պայմանավորվել։ Հետո խոստովանել են՝ այո, նման բան եղել է, բայց պայմանավորվողը Թեյլորը չի եղել։ Իսկ երբ Քիմը սպառնացել է հրապարակել հեռախոսազրույցը, Սվիֆթը որոշ ժամանակ լռելուց հետո ամեն ինչ բարդել Քելվին Հարիսի վրա։ Այնուհետեւ ասես ամպրոպ պարզ երկնքում, հերթական հայտարարությունը նրա ներկայացուցիչների կողմից:
Հարկ է նշել, որ Թեյլորը խնդրել էր Քիմին ջնջել հեռախոսազրույցի ձայնագրությունը:
Եվ այսպես, բրիտանական The Sun պարբերականի ինսայդերները հայտնում են, որ Թեյլորը այնուամենայնիվ ընդունում է, որ հեռախոսազրույցը հենց իր հետ է եղել, բայց ասում է, որ ինքը համաձայնություն չի տվել, քանի որ չէր լսել երգի տողերը:

Տարօրինակ է, քանի որ բրիտանացի լրագրողները արդեն տեսել են Սվիֆթի փաստաբանի նամակը, որում նա խնդրում է ոչնչացնել ձայնագրությունը.
«Փաստաբանները պահանջում են, որ Քանյե Ուեսթը ջնջի ձայնագրությունը: Նրանք փորձում են Քանյեին վախեցնել (Քանյեին վախեցնելը, իհարկե, ծիծաղելի է հնչում մի մարդու վերաբերյալ, որն առանց աչքը թարթելու Կարապի լիճն էր ցատկել) վստահեցնելով, որ նա խախտում է գաղտնիության իրավունքները: Սակայն Քանյեն մտադիր է չէ նման բան անել, դրա համար էլ Թեյլորը մտահոգված է, փաստաբանները գիտեն, որ նման ձայնագրություն գոյություն ունի ու որ Քիմն իրավացի է»,- ասել է մոտ կանգնած աղբյուրը: