Սոֆի Մխեյանի յուրօրինակ սելֆիների շարքը

16:01   29 հունիսի, 2016

Հայտնի երգչուհի Սոֆի Մխեյանը հավանաբար առավոտյան որոշել է փոքր-ինչ զվարճանալ։ Նրան այդ հարցում օգնության է հասել IPhone-ների համար նախատեսված Prisma ծրագիրը, որի օգնությամբ էլ Սոֆին յուրօրինակ սելֆիներ է արել ու հրապարակել դրանք Instagram-ում։

Հիշեցնենք, որ Սոֆի Մխեյանն իր «Համաձայն եմ» երգով հայտնվել է Wiwibloggs կայքի այլընտրանքային երգի մրցույթում՝ «Wiwivision 2016»-ում («Եվրատեսիլի» բլոգային տարբերակը)։ Այս մասին NEWS.am STYLE-ը զրուցել էր երգչուհու հետ եւ պարզել, որ նրա համար «Wiwivision-ում ընդգրկվելն շատ հաճելի էր եւ առաջարկի դեպքում կհամաձայնի նաեւ մասնակցել «Եվրատեսիլին»։



© NEWS.am STYLE