«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Սոֆի Մխեյանը` «Wiwivision» մրցույթում ընդգրկվելու եւ «Եվրատեսիլին» մասնակցելու մասին

12:18, 23 հունիսի

Ինչպես արդեն տեղեկացրել ենք` «Եվրատեսիլ 2016»-ից հետո մրցույթը լուսաբանող բրիտանական Wiwibloggs կայքը հայտարարել է այլընտրանքային երգի մրցույթ՝ «Wiwivision», որտեղ մասնակիցների թվում է նաեւ երգչուհի Սոֆի Մխեյանն իր «Համաձայն եմ» երգով։

Սոֆիի երգը սկզբում 20 այլ ստեղծագործությունների հետ պայքարում էր եզրափակիչում հայտնվելու համար։ Իսկ օրեր առաջ պարզ դարձավ, որ երգչուհուն հաջողվել է հաղթահարել կիսաեզրափակիչ փուլը:

«Wiwivision»-ում հայտնվելու եւ, առհասարակ, «Եվրատեսիլի» մասին հետաքրքիր զրույց ունեցանք Սոֆի Մխեյանի հետ.

«Wiwivision-ում ընդգրկվելն ինձ համար անսպասելի էր ու միեւնույն ժամանակ շատ հաճելի. այն, որ լսում են երգերդ, սիրում, ընտրում ու քեզ լավագույնը ճանաչվելու հնարավորություն են տալիս, միշտ էլ հաճելի է»:

Խոսելով «Եվրատեսիլի» մասին` երգչուհին նշում է, որ այս մրցույթը շատ կարեւոր հարթակ է մեր երկրի անունն աշխարհում եւս մեկ անգամ հնչեցնելու համար.

«Գուցե այնպիսի երկրների համար, որոնք Եվրոպայում դասվում են աշխարհագրական սկզբունքներով, «Եվրատեսիլը» պարզապես հերթական շքեղ միջոցառում է, բայց մեր դեպքում այն ավելի կարեւոր հարթակ է, հնարավորություն է` ավելի լայն մասսաներին ներկայանալու եւ, ինչո՞ւ ոչ, մեր փոփ երաժշտությունը ավելի տարածելու։ Սփյուռքահայության համար, ինչ խոսք, միշտ էլ աշխատում ենք, սակայն այս դեպքում լսարանն անհամեմատ ավելի մեծ է ու կազմված է ոչ միայն հայերից, ինչն էլ առիթ է ընձեռում օտարերկրացիներին եւս մեկ անգամ Հայաստանի մասին լսել ու խոսել, իսկ սա շատ կարեւոր է»:

Սոֆիի հետ խոսեցինք նաեւ «Եվրատեսիլի» թաքնված գրավչության մասին, որի շնորհիվ մրցույթն իր շուրջ է համախմբում աշխարհի մի շարք երկրների տաղանդավոր արտիստներին.

«Ինչպես նշեցի` երգի մրցույթ լինելուց բացի շատերի համար «Եվրատեսիլը» շքեղ միջոցառում է. հաճախ հեռուստաէկրաններից այս կողմ մենք ականատես ենք լինում միայն բուն մրցութային համերգներին, սակայն մինչեւ այդ` արտիստներն իրենց երգերը լսելի դարձնելու նպատակով պրոմո-տուրերով լինում են տարբեր երկրներում ու քաղաքներում, իրենց մասնակցությունն են ցուցաբերում ակումբային տարբեր համերգների ժամանակ, իսկ սրանք արտիստին հետագայում աճելու, զարգանալու, ավելի ճանաչելի դառնալու մի շարք հնարավորություններ են ընձեռում։ Կարծում եմ՝ այս ամենն արդեն իսկ բավական գրավում է երգիչներին»:

Սոֆիի խոսքով` «Եվրատեսիլին» մասնակցելը մեծ պատասխանատվություն է, սակայն նման առաջարկ ստանալու դեպքում երգչուհու պատասխանը կլինի դրական.

«Այս մրցույթը կարեւոր փորձություն է ու ինչպես արդեն նշեցի` աճելու, զարգանալու, ավելի ճանաչելի դառնալու կարեւոր հարթակ։ Սակայն, եկեք չմոռանանք նաեւ, թե որքան դաժան են վարվում մերոնք արտիստների նկատմամբ, եթե նրանք հանկարծ ինչ-որ մի տեղ սայթաքում են՝ հաշվի չառնելով անգամ, թե իրականում ումն էր մեղավորությունը։ Բայց, ամեն դեպքում, կարծում եմ՝ կխիզախեմ»:

Մինչ Սոֆին իր երկրպագուներին կուրախացնի  «Եվրատեսիլին» իր մասնակցությամբ, վերջիններս կարող են օգնել իրենց սիրելի երգչուհուն հաղթել Wiwibloggs-ի հայտարարած մրցույթում:

Եզրափակիչ փուլում լավագույնը որոշվում է քվեարկության միջոցով, որի վերջնական արդյունքը կազմվում է 50/50 հարաբերակցությամբ՝ հիմնվելով կայքի այցելուների եւ բլոգերներից կազմված ժյուրիի ձայների վրա։ Քվեարկել կարելի է այս հղումով, ընդամենը մեկ անգամ:

Քվերակությունն ավարտվելու է հուլիսի 2-ին:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները` NEWS.am STYLE-ի եւ Սոֆի Մխեյանի Facebook-ի էջից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print  

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search