Սոֆի Մխեյանը՝ Wiwivision 2016-ի լավագույն տասնյակում

10:56   11 հուլիսի, 2016

«Wiwivision 2016» այլընտրանքային երգի մրցույթին արդեն անդրադարձել ենք՝ նշելով, որ սիրված երգչուհի Սոֆի Մխեյանն իր «Համաձայն եմ» երգով հաղթահարելով կիսաեզրափակիչ փուլը՝ շարունակում է  պայքարել եզրափակիչում։ NEWS.am STYLE-ը նաեւ զրուցել էր երգչուհու հետ եւ պարզել, որ նրա համար «Wiwivision-ում ընդգրկվելն շատ հաճելի էր եւ առաջարկի դեպքում կհամաձայնի նաեւ մասնակցել «Եվրատեսիլին»։ Իսկ Սոֆին խնդրել էր երկրպագուներին ակտիվորեն քվեարկել իր օգտին, քանզի վերջնական արդյունքը (ինչպես «Եվրատեսիլի» դեպքում) կազմվում է 50/50 հարաբերակցությամբ՝ հիմնվելով կայքի այցելուների եւ բլոգերներից կազմված ժյուրիի ձայների վրա։

Այսպիսով, ըստ օգտատերերի քվեարկության՝ Սոֆին 7-րդ է եղել՝ ստանալով 108 ձայն։ Սակայն բլոգերների քվեարկության արդյունքների գումարման արդյունքում Սոֆին հայտնվել է իններորդ տեղում։

Նշենք, որ Wiwivision 2016-ի հաղթող է ճանաչվել Ավստրալիայի ներկայացուցիչ Դելտա Գուդրեմն իր «Wings» երգով։

 

Աղբյուրը՝ Wiwibloggs



© NEWS.am STYLE